Աշիլ Ամպերյոր ֆր.՝ Achille Emperaire | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Jean Joseph Achille Emperaire[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1829[2][3][1] |
Ծննդավայր | Էքս-ան-Պրովանս[1] |
Վախճանվել է | հունվարի 8, 1898[2][3][4] (68 տարեկան) |
Մահվան վայր | Էքս-ան-Պրովանս[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Ջոզեֆ Գիլբերտ |
Achille Emperaire Վիքիպահեստում |
Աշիլ Ամպերյոր (ֆր.՝ Achille Emperaire, սեպտեմբերի 16, 1829[2][3][1], Էքս-ան-Պրովանս[1] - հունվարի 8, 1898[2][3][4], Էքս-ան-Պրովանս[4]), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ։
Պոլ Սեզանի ընկերը։
Ամպերյորը ծնվել է մարմնական վնասվածքով և ամբողջ կյանքում գաճաճ է մնացել։ Նկարչություն և գեղանկարչություն ուսումնասիրել է հարազատ քաղաքում 1844-1856 թվականներին։ Այնուհետև շարունակել է իր կրթությունը Փարիզում` Թոմ Կուտյուրի նկարչական դպրոցում, որում սովորում էր նաև Սեզանը (մինչև 1858 թվական)։ Նկարիչները ծանոթացել են 1861 թվականին փարիզյան Սյուիսի ակադեմիայում։ Կրթություն ստանալու ժամանակ Ամպերյորը ստիպված է եղել փողոցում ապրել։ Իր նամակներից մեկում նկարիչը նշել է. «Եթե ես ճաշի համար պատահաբար 80 սանտիմ եմ ունենում, դա ինձ իսկական երջանկություն է թվում... Այո՛, Փարիզը մի մեծ գերեզմանոց է... Քչերն են կարողանում այստեղ ոտքի կանգնել, մեծամասնությունը պարզապես կորչում է։»
Իր առաջին ցուցահանդեսից առաջ Ամպերյորը նկարներից մեկի մակերեսը լաքով է պատել։ Հաջորդ օրը նկարիչը հայտնաբերել է, որ իր նկարը լիովին լղոզված է։ Ամպերյորը դրանից այնքան է վախեցել, որ դրանից հետո այլևս երբեք իր աշխատանքներում լաք չի օգտագործել։ Արդյունքում իր աշխատանքներից շատերը չեն պահպանվել։ Այն, ինչ հասել է մեզ, փրկվել է նկարչի տղայի` Ժոզեֆ Ռավեզուի ջանքերով։
Երջանիկ պատահականության շնորհիվ Ամպերյորը պատվեր է ստանում կտավ նկարել Լուվրի համար, ինչը նրան 1000 ֆրանկի եկամուտ է բերում, ինչը 1870-ական թվականներին մեծ գումար էր համարվում։ Նկարիչը կարողանում է վճարել հարկերը և 1873 թվականի հոկտեմբերին տեղափոխվում է իր հարազատ Էքս։ Այստեղ նա ծանոթանում է գրող Ժ. Հասկի հետ, ով դառնում է նրա մոտ ընկերը։ 1881 և 1882 թվականներին Ամպերյորն այցելում է Փարիզ, որտեղ ընդունվում է ֆրանսիացի ազատ նկարիչների հասարակություն (Société libre des Artistes français): 1883 թվականից հետո նա այլևս չի հեռացել Էքս ան Պրովանսից և հաճախ մեկնել է տեղի Լե Տոլոնե լեռնային շրջանը, որտեղ շատ է նկարել։
Չնայած Սեզանի հետ ավելի քան տասնամյակ տևած ընկերությանը` Ամպերյորի արվեստում չի նկատվում Սեզանի ազդեցությունը։ Ամպերյորի պաշտելիների շարքում էին Տիցիանը և Է. Մանեն։ Ամպերյորի մի շարք աշխատանքներ պահվում են Էքաս ան Պրովանսում` Գրանի թանգարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշիլ Ամպերյոր» հոդվածին։ |
|