Աշոտ Նադանյանը (սեպտեմբերի 19, 1972(1972-09-19), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, միջազգային վարպետ (1997), Հայաստանի վաստակավոր մարզիչ (1998), ՖԻԴԵ-ի մարզիչ (2007)[1], ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ (2017)[2]։ Մարզել է Քուվեյթի և Սինգապուրի ազգային հավաքականները։ 2011 թվականից՝ Լևոն Արոնյանի մարտավկան է[3]։ Նրա անունն է կրում շախմատային սկզբնախաղ (Գրյունֆելդի պաշտպանություն, Նադանյանի տարբերակ)[4]։
Ըստ Վալերի Չեխովի՝ Նադանյանը «Ունի ահռելի ներուժ, բայց նա չէր կարողանում գտնել բավարար ժամանակ՝ շախմատի վրա մասնագիտորեն աշխատելու համար»։ Արոնյանը նշել է, որ Հայաստանում իրավիճակի պատճառով Նադանյանը չի կարող իր տաղանդի նույնիսկ մեկ տեսներորդը ցուցադրել[5]։
Իր հարձակողական ոճի պատճառով Նադանյանը ստացել է «հանճարեղ էքսցենտրիկ», «հայկական Տալ» և «Կասպարովի խորթ եղբայր» անվանուները[6]։ Տիբոր Կարոյիի 2009 թվականի գրքի վեցերորդ գլուխը նվիրված է Նադանյանին։
Նադանյանը ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 19-ին[7] Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում՝ վարսահարդարներ Սերգեյի և Իրինայի ընտանիքում[8]։ Շախմատ խաղալ սովորել է հորից՝ յոթ տարեկանում։ Առաջին մարզիչը Ռաֆայել Սարկիսովն էր՝ Բաքվի «Սպարտակ» սպորտային ընկերությունում[9]։
Իր The Voiceless Old Man հոդվածում Նադանյանը գրում է. «Երբ ես 9 կամ 10 տարեկան էի, հաճախ էի իջնում մոտակա բակ՝ շախմատի հասուն սիրահարների հետ խաղալու։ Այդ ժամանակ գրեթե ոչ մի լուրջ մրցաշար չկար, որտեղ երիտասարդ շախմատիստները կարող էին լրջորեն խաղալ, և այդ պատճառով այս բակային մարտերը ինձ համար լավ դպրոց էին»։ Նա հիշում է, որ այդ մարտերից մեկում խաղացել է մի խորհրդավոր, լուռ օտարի հետ, ով պարզվեց, որ Վլադիմիր Մակոգոնովն է[10]։ 1986-1987 թվականներին Նադանյանը հաղթում է միջև 16 տարեկանների Ադրբեջանի առաջնությունը։ Արցախյան պատերազմի սկզբին՝ 1988 թվականին, ընտանիքը ստիպված լքում է Բաքուն՝ փախչելով Հայաստան[9]։
Նադանյանը մասնակցել է 1987[11], 1988[12] և 1989[13] թվականների՝ Խորհրդային մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությանը,
1997, 1998, 1999 (7–8-րդ տեղեր) թվականների Հայաստանի շախմատի առաջնությանը[14][15], Երևանում տեղի ունեցած 32-րդ շախմատային օլիմպիադային (1996)[16], 13-րդ Եվրոպայի ակումբային առաջնությանը (1997)[17], 1998 թվականի փնջային մրցաշարին, որտեղ նա գրավել է 7-11-րդ տեղերը 72 մասնակիցների մեջ[18], 2000[19] և 2004[20] թվականների Եվրոպայի անհատական առաջնություններին և 2013 թվականին Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի արագ շախմատի առաջնությանը[21]։ 2014 թվականին 4-րդ սեղանի վրա օգնել է Երևանի ԲԿՄԱ թիմին նվաճել արծաթե մեդալ Հայաստանի շախմատի թիմային առաջնությունում[22]։
↑Nadanian, Ashot (2010 թ․ հուլիսի 23). «The Voiceless Old Man». S'pore Chess News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
↑Джаникян, Грач (2011 թ․ հունվարի 11). Одним глазом – в Вейк-ан-Зее (ռուսերեն). Chess-News.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.