Աուգուստ Էլեր | |
---|---|
Ծնվել է | 1907[1] |
Ծննդավայր | Վիլյանդի, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1990[1] |
Մահվան վայր | Հաապսալու, Հաապսալու, Լյաենեմաա, Էստոնիա |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Մասնագիտություն | շախմատիստ |
Աուգուստ Էլեր (էստ․՝ August Eller, 1907[1], Վիլյանդի, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - 1990[1], Հաապսալու, Հաապսալու, Լյաենեմաա, Էստոնիա), էստոնացի շախմատիստ, Էստոնիայի շախմատի չեմպիոն (1944)։
Աուգուստ Էլերը ծնվել է 1907 թվականին, Էստոնիայի Վիլյանդի քաղաքում։ 1925 և 1926 թվականներին մասնակցել է Էստոնիայի դպրոցականների առաջնությանը։ Լավագույն արդյունքը ցուցաբերել է 1926 թվականին՝ 4-րդ տեղ։ 1938 թվականին Ռակվեռեում տեղի ունեցած խոշոր մրցաշարում նա կիսել է առաջին տեղը։ 1944 թվականին տեղի ունեցած Էստոնիայի շախմատի 14-րդ առաջնությունում նա առաջին տեղը կիսել է շախմատիստ և շաշկիստ Յոհաննես Թուրնի հետ։ Ըստ կանոնակարգի՝ լրացուցիչ հանդիպմամբ պետք է որոշվեր չեմպիոնին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով երկու հաղթողներն էլ ճանաչվել են Էստոնիայի չեմպիոններ[2]։ Դա եղել է Աուգուստ Էլերի ամենամեծ հաջողությունը։
Պատերազմից հետո Էլերը հայտնվել է խորհրդային ռազմագերիների ճամբարում, բայց կարճ ժամանակ անց ազատ է արձակվել։
Դրանից հետո նա մասնակցել է 1949, 1950, 1951, 1952, 1953, 1954, 1955, 1956 և 1958 թվականների Էստոնիայի առաջնություններին։ 1949 թվականին կիսել է 6-7-րդ տեղերը, իսկ 1958 թվականին՝ 4-6-րդ տեղերը[3][4]։
1968 թվականին Ռիգայում տեղի ունեցած ԽՍՀՄ շախմատի թիմային գավաթում խաղացել է «Յուդ» մարզական ընկերության թիմի կազմում։ Երեք անգամ՝ 1945, 1952, 1953 թվականներին, դարձել է Վիլյանդի քաղաքի շախմատի չեմպիոն[5]։
Կյանքի մեծ մասն աշխատել է գյուղատնտեսական արտադրության մեջ։
Աուգուստ Էլերը մահացել 1990 թվականի օգոստոսին[6]։
{{cite web}}
: no-break space character in |title=
at position 24 (օգնություն)
{{cite web}}
: no-break space character in |title=
at position 27 (օգնություն)
|