Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապագա (այլ կիրառումներ)
Ապագա (նախկին անվանումը՝ Վերին Թուրքմենլու),
գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 4 կմ հարավ-արևմուտք, Մեծամոր գետի աջ ափին։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 837 մ բարձրության վրա և տեղակայված է մարզկենտրոն Արմավիրից 15 կմ հարավ-արևելք։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ապագայի մշտական բնակչությունը կազմել է 1853, առկա բնակչությունը՝ 1769 մարդ[1]։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], այնուհետ` հայերով, որոնց մի մասի նախնիները 1915 թվականին այստեղ են գաղթել Սասունի Մոտկան գավառից[4]։
Ապագայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Գյուղի արևմտյան մասում կա մ.թ.ա. երրորդից առաջին հազարամյակի բնակատեղիներ և մ.թ.ա. երրորդից առաջին հազարամյակի ամրոցներ։
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 304 — 1008 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 556
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 497)։
|
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Արմավիրի շրջան | |
---|
| Վաղարշապատի շրջան | |
---|
| Բաղրամյանի շրջան | |
---|
| Ավերակ և լքյալ գյուղեր | |
---|
| |
|