Ապակի (ֆիլմ, 1958)

Ապակի
հոլ.՝ Glas
Երկիր Նիդերլանդներ
Ժանրվավերագրական ֆիլմ[1]
Թվական1958
Լեզուհոլանդերեն
ՌեժիսորԲերտ Հանստրա
ՊրոդյուսերԲերտ Հանստրա
Սցենարի հեղինակԲերտ Հանստրա
ԵրաժշտությունPim Jacobs?
Տևողություն10 րոպե
 Glass (film) Վիքիպահեստում

Ապակի (հոլ.՝ Glas), 1958 թվականի գունավոր վավերագրական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բերտ Հանստրան։ Հոլանդական առաջին ֆիլմն է, որ արժանացել է «Օսկարի»[2][3]։ Ընդհանուր առմամբ արժանացել է շուրջ 20 մրցանակի[4]։ Համարվում է ամենաազդեցիկ ֆիլմերից մեկը կինեմատոգրաֆի պատմության մեջ, դասավանդվում է բելգիական, հոլանդական ու ամերիկյան կինոակադեմիաներում։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծման համար հիմք է ծառայել «Զրույց ապակու մասին» 25 րոպե տևողությամբ գովազդային-ուսուցողական հոլովակը, որ 1958 թվականին նկարահանվել է ապակի արտադրող գործարանի պատվերով։ Շշի կոնվեյերում տեղի ունեցած անսարքության հետ կապված միջադեպը, որին ականատես է եղել Բերտ Հաստրան, նրան հուշել է սյուժեն, և նա ֆինանսավորման համար դիմել է կառավարությանը։

Ֆիլմը պատմում է ապակի փչող բանվորների աշխատանքի մասին։ Հաստրան ֆիլմի ժամրը բնութագրել է որպես «փորձարարական կինոպոեմ», իսկ ապակի փչողների շարժումները համեմատել է պարի հետ, որ կատարվում է Պիմ Յակոբսկի ջազային քառյակի նվագակցությամբ։ Տեմպի արագացումը հիմնականում կապված է այդ ժամանակի կինոմոնտաժի խորհրդային մոտնաժի հետ։

Հումորային ոճն առկա է կոնվեյերի տեսարաններում, որտեղ տեխնիկական խախտման պատճառով շշերը կոտրվում են մեկը մյուսի հետևից, մինչև միջամտում է մարդը՝ ինդուստրացման ու ավանդույթի միջև կոնֆլիկտի ալեգորիան։

Քննադատական արձագանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշադրության արժանացնելով ֆիլմի սահմանափակ ձևաչափը՝ քննադատները բարձր են գնահատել այն։ «Հանստրայի հաճույքը պարզ երևում է կադրերի եռանդուն ու զվարճալի այդ սիմֆոնիայի յուրաքանչյուր կերպարում»,– գրել է հոլանդական թերթը։

  • «Օսկար» լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում (1960)
  • BAFTA մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում (1959)
  • «Արծաթե արջ» հատուկ մրցանակ կատեգորիայում (1958)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.nytimes.com/reviews/movies
  2. «The 32nd Academy Awards (1960) Nominees and Winners». oscars.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Glass». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
  4. Bert Haanstra. Full Biography. New York Times

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապակի (ֆիլմ, 1958)» հոդվածին։