Ապոլին Տրաորե | |
---|---|
Ծնվել է | 1976 |
Ծննդավայր | Ուագադուգու, Republic of Upper Volta |
Կրթություն | Էմերսոն քոլեջ (1998)[1] և Նյու Յորքի կինոակադեմիա[1] |
Քաղաքացիություն | Բուրկինա Ֆասո |
Մասնագիտացում | կինեմատոգրաֆ, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր |
IMDb | ID ID 1033205 |
Ապոլին Տրաորե (անգլ.՝ Apolline Traoré, 1976, Ուագադուգու, Republic of Upper Volta), բուրկինացի ժամանակակից կինոռեժիսոր
Ապոլին Տրաորեն ծնվել է 1976 թվականին, Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում, դիվանագետի ընտանիքում։ Հոր մասնագիտությունը հնարավորություն է ընձեռել, որ նա այցելի աշխարհի տարբեր վայրեր։ Ապոլինը 17 տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և նա սկսել է սովորել Բոստոնի Էմերսոն քոլեջում, որն արվեստի և հաղորդակցության ասպարեզի լավագույն կրթօջախի համբավ էր վայելում[2][3]։
2000-ական թվականներին Ապոլին Տրաորեն նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ «Տգիտության գինը» (The Price of Ignorance, 2000 թ.), որը պատմում է բռնաբարության զոհ դարձած մի բոստոնցու մասին, և «Կունադի»-ն (Kounandi, 2003), որն ընտրվել էր Տորոնտոյի 2004 թվականի միջազգային կինոփառատոնում որպես մրցութային ֆիլմ ցուցադրվելու համար։ 2004 թվականին էլ նկարահանել է իր առաջին գեղարվեստական կինոնկարը, որը կրում էր «Լուսնալույսի տակ» (Sous la clarté de la lune) վերնագիրը[2]։
2005 թվականին Ապոլին Տրաորեն վերադարձել է Բուրկինա Ֆասո և սկսել է աշխատել բուրկինացի անվանի կինոռեժիսոր Իդրիսա Ուեդրաոգոյի հետ[3]։ 2008-ին նկարահանել է «Կտակ» (Le testament) հեռուստասերիալը։
Ապոլին Տրաորեի լավագույն գեղարվեստական ֆիլմերը, որոնք ճանաչում ու համբավ են բերել նրան, երկուսն են՝ Moi Zaphira-ն (2013)[4] և Frontières-ը (2018), որը երկու մրցանակ է շահել 2017 թվականի փետրվարին Ուագադուգուում անցկացված Fespaco կինոփառատոնում[3][5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլին Տրաորե» հոդվածին։ |
|