Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1958 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Փարաջանով |
Սցենարի հեղինակ | Վիկտոր Բեզորուդկո և Պյոտր Լուբենսկի |
Դերակատարներ | Նիկոլայ Շուտկո, Նիկոլայ Յակովչենկո և Լյուդմիլա Սոսյուրա |
Երաժշտություն | Եվգենի Զուբցով |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 81 րոպե |
«Առաջին տղան» (ռուս.՝ «Первый парень»), ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի[1][2][3][4] գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում 1958 թվականին։
Սերժանտ Դանիլան բանակից զորացրվելուց հետո վերադարձել է իր գյուղ և տեսնելով, թե ինչպես են երիտասարդներն իրենց ազատ ժամանակը անցկացնում ձանձրանալով, կազմակերպում է մարզադաշտի շինարարությունը։
Յուշկան, որն ավելի վաղ զվարճացնում էր տղաներին ոչ այնքան անվնաս կատակներով, ինչի համար էլ կոչվել էր «առաջին տղա» և ինչի համար բարկացրել էր իր սիրելի աղջկան՝ Օդարկա Կուչերյավայան, որոշում է դառնալ առաջին ֆուտբոլիստը, և դա նրան հաջողվում է[5]։
|