Գյուղ | ||
---|---|---|
Առեն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Արծկեի գավառակ | |
Այլ անվանումներ | Առին, Հառեն, Հառին | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 625 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | առենցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Առեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում[1] կամ Արճեշի գավառակում[2], Վանա լճից հյուսիս, սարահարթի վրա։
Հիշատակվում է XIII-XIV դարերում։
Առենն ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։ Եղեռնից հետո գյուղն իսպառ դադարկվեց։
1895-1896 թվականների կոտորածից առաջ ուներ 102-110 տուն՝ 625-650 հայ բնակչով։ Կոտորածից հետո մնաց 60 տուն։
1909 թվականին ուներ 102 տուն՝ 625 հայ բնակիչներով։
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ։ Առենը ճանապարհներով կապված էր Արծկե և Արճեշ քաղաքների հետ։
Գյուղում կար եկեղեցի։
Առենն ուներ հայկական վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 538)։ ![]() |
|
|