Առյուծկա

Գյուղ
Առյուծկա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲաբերդի գավառակ
Այլ անվանումներԱռուծնկա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունառյուծկայեցի
Ժամային գոտիUTC+3
Առյուծկա (Աշխարհ)##
Առյուծկա (Աշխարհ)

Առյուծկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում, Բաբերդ (Բայբուրդ) քաղաքից հարավ, Ճորոխ գետի ձախակողմյան վտակ Առյուծկայի արգավանդ հովտում։

Տեղական ճանապարհով կապված էր Բաբերդ քաղաքի հետ։

Առյուծկան ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակչության մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։ Գյուղն ամայացել է 1916-1916 թվականներին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 45 տուն հայ բնակիչ։ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 57 տուն` 594 հայ բանկչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և մասամբ՝ անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առյուծկան ուներ եկեղեցի։

Գյուղն ուներ նախակրթական վարժարան, որտեղ սովորում էին 120 աշակերտներ։

1183 թվականին ոմն Հովսեփ գրիչ Առյուծկայում գրել է մի Ավետարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 329
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 545