Ավազաբլրի հերետիկոսները անգլ.՝ Heretics of Dune և ճապ.՝ デューン砂漠の異端者 | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ֆրենկ Հերբերտ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Կերպարներ | Alma Mavis Taraza? և Darwi Odrade? |
Հրատարակչություն | G. P. Putnam's Sons |
Հրատարակվել է | մարտ 1984 |
Շարք | Ավազաբլրի ժամանակագրությունը |
Նախորդ | Ավազաբլրի աստված-կայսրը |
Հաջորդ | Ավազաբլրի կապիտուլը |
«Ավազաբլրի հերետիկոսները» (անգլ.՝ Heretics of Dune), Ֆրենկ Հերբերտի գիտաֆանտաստիկ վեպը։ «Ավազաբլրի ժամանակագրությունը» վիպաշարի 5-րդ գիրքն է, հանդիսանում է «Ավազաբլուր» (1965), «Ավազաբլրի մեսիան» (1969), «Ավազաբլրի երեխաները» (1976) և «Ավազաբլրի աստված-կայսրը» (1981) վեպերի շարունակությունը։ 1984 թվականին «The New York Times»-ի՝ հաստ կազմով գիտաֆանտաստիկ բեսթսելլերների վարկանիշային ցանկում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը[1]։
Գրքի իրադարձությունները տեղի են ունենում աստված-կայսր Լետո Ատրեյդես 2-րդի մահից 1500 տարի անց։ Այս տեսանկյունից գիրքը վիպաշարում առաջինն է, որն առանձնանում է իր յուրահատուկ պատմությամբ, բացարձակապես նոր կերպարներով և նախկինում ստեղծված Ավազաբլրի տիեզերքի փոփոխված պայմաններով։ Վեպում առանցքային դեր է խաղում Բենե Հեսսերիտների կազմակերպությունը, որը փորձում է նախկին կայսրության մնացորդները փրկել առեղծվածային և դաժան հարձակումից[2]։
Անցել է մեկուկես հազարամյակ 3508 տարի գահակալած աստված-կայսր Լետո Ատրեյդես 2-րդի կառավարման ժամանակաշրջանից, որն ավարտվել է նրա սպանությամբ։ Մարդկությունը ամուր կառչել է Ոսկե Ուղուց` Լետոյի կազմած պլանից, որը նախատեսված էր մարդկությանը փրկել կործանումից։ Միլիարդավոր մարդիկ, երջանկություն փնտրելով, լքել են Հին կայսրության աշխարհները։ Այս ժամանակաշրջանը մտել է պատմության մեջ Սփռում անվամբ։ Այժմ ոչ ոք չգիտի Տիեզերքի սահմանները, ոչ ոք չգիտի, թե ինչ է թաքցնում իր մեջ անեզր Տիեզերքը։
Մեկուկես հազարամյակ անց հեռացածներից շատերը սկսեցին վերադառնալ` նվաճելու ձգտմամբ։ Միայն Բենե Հեսսերիտներն են որոշ չափով գիտակցում Ոսկե Ուղին և կանգնում երկընտրանքի առաջ. պահել ավանդական դարձած գաղտնի մանիպուլյատորների դերը՝ աննկատ կերպով թուլացնելով լարվածությունը և ղեկավարելով մարդկության առաջընթացը՝ միաժամանակ պայքարելով սեփական գոյության համա՞ր, թե՞ կանգնել Ոսկե Ուղու վրա և մարդկությանն առաջնորդել դեպի նոր ապագա, որտեղ մարդիկ ազատված կլինեն կործանման սպառնալիքից։
Հաշվի առնելով, որ աստված-կայսեր կամքին հետագա ենթարկումը՝ արտահայտված իր մարմնավորումը հանդիսացող Որդ Ռակիսի միջոցով, վնասում է մարդկության զարգացմանը, Բենե Հեսսերիտները հրահրում են Ռակիսի և բոլոր Որդերի ոչնչացումը։ Այդ պահից սկսած՝ մարդկության առաջընթացը պետք է ընթանա առանց աստված-կայսեր կամքի ազդեցության։ Բայց մի Որդ պահված է այլ մոլորակում՝ մելանժի արտադրությունը վերականգնելու նպատակով[3]։
{{citation}}
: Empty citation (օգնություն); Franck Herbert, Les Hérétiques de Dune, édition Pocket, page 490.
|