Գյուղ | ||
---|---|---|
Ավերակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բաբերդի գավառակ | |
Այլ անվանումներ | Ավերեք, Ավիրակ, Էվերեկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ավերակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում` Էրզրում–Տրապիզոն ճանապարհի վրա։
Մեծ եղեռնի տարիներին Ավերակի հայ բնակիչների մեծ մասը զոհվել է, իսկ փրկվածները կամ հավատափոխ են եղել կամ էլ գաղթել են օտար երկրներ։
1872-1873 թվականներին ուներ 30 տուն հայ և 30 տուն թուրք բնակիչ, իսկ 1909 թվականին`մոտ 200 տուն բնակիչ, որից 110 տունը՝ հայ, իսկ մնացած 90-ը` թուրքեր։
Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ, իսկ Էրզրումից եկած հայերը, բացի երկրագործությունից, զբաղվում էին նաև երկաթագործությամբ (պայտագոբծության և այլն)։
Ավերակն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտ է գտնվում Քամի զորավոր ուխտատեղին, որին թուրքերը կոչում են Ելզիարաթ։
Եկեղեցուն կից 1870-ական թվականներից սկսած գործում էր վարժարան, որն այդ տարիներին ուներ 30 աշակերտ։ 1914 թվականին վարժարանն ուներ 220 աշակերտ[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 617)։ ![]() |