Ատլետիկո Սարմիենտո | |||
Ամբողջական անուն | Ատլետիկո Սարմիենտո ՖԱ | ||
---|---|---|---|
Հիմնադրում | 1911 | ||
Երկիր | Արգենտինա | ||
Քաղաք | Խունին | ||
Մարզադաշտ | Էվա Պերոն մարզադաշտ | ||
Տարողունակություն | 19000 | ||
Նախագահ | ![]() | ||
Մարզիչ | ![]() | ||
Լիգա | Արգենտինայի առաջնություն | ||
2017 | 26-րդ | ||
|
Ատլետիկո Սարմիենտո (իսպ.՝ Club Atlético Sarmiento), արգենտինական ֆուտբոլային ակումբ Բուենոս Այրես պրովինցիայի Խունին քաղաքից։
Ակումբը հիմնադրվել է 1911 թվականի ապրիլի 1-ին մի խումբ սլովակների կողմից՝ սկզբնապես կրելով «Սարմիենտո ֆուտբոլային ակումբ» անվանումը։ 1933 թվականի հունվարի 27-ից թիմը կրում է «Ատլետիկո Սարմիենտո» անվանումը։ 1952 թվականից սկսած Ատլետիկո Սարմիենտոն մասնակցում է պաշտոնական մրցաշարարերի։
2014 թվականին Ատլետիկո Սարմիենտոն Պրիմերա B-ում գրավել է 4-րդ տեղը և Արգենտինայի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել։ 2015 թվականից սկսած Ատլետիկո Սարմիենտոն հանդես է գալիս Արգենտինայի առաջնությունում։
Թիմը իր տնային հանդիպումներն անցկացնում է Էվա Պերոն մարզադաշտում (իսպ.՝ Estadio Eva Perón), որը տեղավորում է 19000 հանդիսականի[1]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլետիկո Սարմիենտո» հոդվածին։ |
|