Արա Բաբաջյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Ara Babajian, Ara Crack |
Ծնվել է | հուլիսի 9, 1972 (52 տարեկան) |
Երկիր | ![]() |
Ժանրեր | սկա |
Մասնագիտություն | թմբկահար |
Գործիքներ | հարվածային համակարգ |
Լեյբլ | Hellcat Records |
Կրթություն | Լա Սեռնա բարձրագույն դպրոց |
Կայք | theslackers.com |
Արա Բաբաջյան (անգլ.՝ Ara Babajian, հուլիսի 9, 1972), ամերիկահայ թմբկահար, եղել է Leftöver Crack և The Slackers խմբերի անդամ[1]։ Արան ունի հայկական ծագում և կրում է հայոց թագավոր Արայի անունը[2]։
Դունյա Բեսթի, Ջեյ Նյուջենթի և Ալեք Բայլիի հետ 1990-ական թվականների սկզբին հիմնել է Agent 99 երրորդ ալիքի սկա խումբը։ 1998 թվականին նրանք թողարկել են Little Pieces 1993-1995 ալբոմը[3]։
2000 թվականի ապրիլին Արա Բաբաջյանը միացել է Բեյլիին՝ Leftöver Crack-ում «Ara Crack» կեղծանվամբ թմբուկ նվագելու համար։ Այդ համագործակցությունը տևել է մինչև 2002 թվականը։ 2003 թվականի սկզբին Արան միացել է The Slackers-ին։ 2005 թվականին նա կրկին միացել է Leftöver Crack-ին, թեև այլևս ակտիվ անդամ չէ։ Նա նաև The World/Inferno Friendship Society-ի նախկին անդամ է[4]։
Արա Բաբաջյանը նվագել է մի շարք այլ խմբերի կազմում ևս՝ King Django, Ruder Than You, The Trick Babys, Skandalous All Stars (սկա սուպերխումբ, որի կազմում են Slackers-ի մի քանի անդամներ) և Sic & Mad։
Նա Pro-Mark հարվածային գործիքների կողմնակից է[5]։
Արա Բաբաջյանը եղել է նաև Star Fucking Hipsters-ի հիմնական թմբկահարը։
1980-ական թվականներին Արան հարվածային գործիքներ է նվագել նաև ֆանքի ոճով Das Booty խմբում՝ Բրայան Փիթսի (բաս), Մեթյու Մորենոյի (հոռն) (կարճ ժամանակով), Մայքլ Կարդենասի (կիթառ) և Ջեյմս Բոյսի (վոկալ) հետ։ Այս խմբի դեմո-ձայնագրությունները հետագայում պետք է սխալմամբ շրջանառվեին YouTube-ում որպես Red Hot Chili Peppers-ի կորած ձայնագրություններ։ Ի վերջո հարցը պարզաբանվեց, և ձայնագրությունները վերադարձվեցին Das Booty-ին։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
|