Գյուղ | |||
---|---|---|---|
Արագած | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ, Արագածոտնի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Աշոտ Կամավոսյան | ||
Մակերես | 8.7 կմ² | ||
ԲԾՄ | 915 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2924 մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | արագածցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
Փոստային ինդեքս | 1119[1] | ||
|
Արագած, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։
Գտնվում է ծովի մակերևույթից 915 մ բարձրության վրա, Արմավիրից 20 կմ հյուսիս-արևելք, Վաղարշապատից` 8 կմ հյուսիս-արևմուտք, հարթավայրում։ Հարևան բնակավայրերն են նույն մարզի Աղավնատուն և Ծաղկալանջ գյուղերը։
Գյուղը հիմնադրվել է 1828-1829 թվականներին Պարսկահայաստանի Խոյի շրջանից տեղափոխված հայերի կողմից։ Ի սկզբանե կոչվել է Խզնավուզ, վերանվանվել է Արագած 1946 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հրամանագրով։ Բնակիչները հիմնականում խոսում են Խոյի բարբառով։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց (Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի անվան), մշակույթի տուն։
Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի, Արագածի մշտական բնակչությունը կազմել է 2924, իսկ առկա բնակչությունը՝ 2814 հոգի[2]։ Բնակվում են հիմնականում հայեր, նաև` եզդիներ։
Արագած գյուղի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1914 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 192 | 541 | 738[4] | 997 | 925[4] | 1448 | 1914 | 2038 | 2576[5] | 3013 | 2924[2] |
Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և խոզաբուծությամբ։
Գյուղում կա 19-րդ դարի 70-ական թվականների եկեղեցի (Սուրբ Ստեփանոս), իսկ շրջակայքում պահպանվել են նախնադարյան ժամանակներից մնացած բնակավայրերի, դամբարանների և ամրությունների մնացորդներ։ Գյուղի հարավ-արևմտյան եզրին պահպանվել են խոշոր ամրոցի մնացորդներ
Գյուղում է ծնվել լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանվել Ասատրյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 678)։ |
|