Արամ Հենրիկի Մարգարյան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 60 կգ |
Իրական հասակ | 164 սմ |
Ծննդյան թվական | 27 մարտի, 1974 |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Անդրանիկ Արոյան, Նորայր Սերոբյան |
Կարիերայի ավարտ | 2003 |
Մեդալները | ||
---|---|---|
Տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտ | ||
Ներկայացնում էր՝ ![]() | ||
Աշխարհի առաջնություն | ||
Ոսկի | Թեհրան 2002 | 60 կգ |
Արամ Հենրիկի Մարգարյան (ծն. 27 մարտի, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ ազատ ոճի ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն (2002), Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009)։
Արամ Մարգարյանը ծնվել է 1974 թվականի մարտի 27-ին Երևանում։ Ազատ ոճի ըմբշամարտով զբաղվել է Անդրանիկ Արոյանի և Նորայր Սերոբյանի ղեկավարությամբ։ 1991 թվականին ընդգրկված էր ԽՍՀՄ պատանեկան հավաքականում և Եվրոպայի պատանեկան առաջնությունում դարձավ հաղթող։ ԽՍՀՄ փլուզումից հետո հանդես է եկել Հայաստանի դրոշի ներքո։ 1994 թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ 2002 թվականին Արամ Մարգարյանն իր մարզական կարիերայի ընթացքում հասել է առավելագույն հաջողությունների։ Թեհրանում անցկացված աշխարհի առաջնությունում նա կարողացավ հասնել եզրափակիչ փուլ։ Եզրափակչում նա պարտվեց թուրք ըմբիշ Հարուն Դոգանին, սակայն Դոգանը որակազրկվեց խթանիչ օգտագործելու պատճառով[1], և ոսկե մեդալն ստացավ Մարգարյանը։
2003 թվականին Արամ Մարգարյանն ավարտեց իր մարզական կարիերան և սկսեց աշխատել որպես մարզիչ։ Մի քանի տարի գլխավորել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը[2]։