Արբանա Ջարա | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | Կոսովո |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Մասնագիտություն | լրագրող |
Կուսակցություն | Կոսովոյի դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Արբանա Ջարա (ալբ․՝ Arbana Xharra), ալբանացի հետաքննող լրագրող Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետությունից։ Իր պրոֆեսիոնալ աշխատանքի համար բազմիցս արժանացել է մրցանակների։ 2015 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից արժանացել է «Խիզախ կանայք միջազգային մրցանակին»։
Արբանա Ջարան որպես լրագրող հանդես է գալիս 2001 թվականից[1]։ 2006-2007 թվականներին աշխատել է Կոսովոյում ստեղծված առաջին անկախ Koha Ditore թերթում[2]։ Ջարան եղել է Balkan Insight հրապարակման հեղինակը, Zëri թերթի կոսովական հրատարակման գլխավոր խմբագիրը։
Ըստ Արբան Ջարայի՝ ժողովրդավարության զարգացումն անհնար է առանց լրատվամիջոցների սոցիալական կարևոր խնդիրները հետաքննելու իրավունքի[3]։ Այսպիսով, նա իր աշխատանքում անդրադառնում է առկա բազմաթիվ հարցերի։ 2006 թվականին Ջարան ուսումնասիրել է կառավարության ծախսային հաշվետվությունները և ֆինանսական մեքենայությունները[4], 2007 թվականին ուսումնասիրել է գնաճի և սննդի պակասի պատճառները[5], 2010 թվականին ստուգել է Telecomi i Kosovës պետական հեռահաղորդակցային ընկերության ակտիվների օգտագործումը։ Նրա ուշադրության կենտրոնում են նաև եղել բիզնեսի և քաղաքականության հարաբերությունները։ 2012 թվականին Ջարան ներգրավվել է դատական գործընթացում, երբ հրապարակել է կառավարությունում կոռուպցիայի մասին հաշվետվությունը, տեղական բիզնեսի կապերը քաղաքական գործիչների հետ[6]։ Դատարանն արդարացրել է նրան՝ նշելով, որ հետևել է Կոսովոյի տպագիր լրատվամիջոցների էթիկայի կանոններին[7]։
18 ամսվա ընթացքում՝ սկսած 2012 թվականից, Ջարան նախկին Հարավսլավիայում ուսումնասիրել է սոցիալիստական վարչակարգի անկումից հետո կրոնական գործունեության աճը[8]։ Նա հաղորդել է կրոնական ծայրահեղականության և հասարակության վրա դրա ազդեցության մասին։ Ջարան հայտնաբերել է Կոսովոյում իսլամական ծայրահեղականների կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Գործառնական և ֆինանսական կապերի բացահայտումը օգնեց կառավարությանը այդ խնդիրը հաղթահարելու համար, սակայն Ջարան բախվել է սպառնալիքների և իր հեղինակության համար հանրային հարձակումների։ Ջարան դրանց մասին տեղեկացրել է ոստիկանությանը, սակայն դա չի հանգեցրել պատշաճ արդյունքի[9]։
2017 թվականի մայիսի 13-ին Արբանա Ջարան հարձակման է ենթարկվել, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի վաղ հաղորդվել էր նույն տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին լրագրողի Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունից ընտրվելու մտադրության մասին[10]։
2017 թվականի մայիսի 9-ին Ջարան հրաժարական է տվել Zëri-ից և դարձել Կոսովոյի դեմոկրատական կուսակցության անդամ։
Արբանա Ջարանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մրցանակի եռակի հաղթող է Կոսովոյում կոռուպցիայի վերաբերյալ իր հոդվածների համար (2006, 2007 և 2008 թվականներին)։ 2012 թվականին Բալկանյան լրագրողական համայնքի կողմից պարգևատրվել է Կոսովոյում իսլամի հանդեպ փոփոխվող վերաբերմունքի ուսումնասիրման և լրագրողական հմտությունների համար[11]։ 2013 թվականին KOHA խմբի կողմից արժանացել է «Rexhai Surroi» մրցանակի ծայրահեղականության մասին հոդվածների համար և INPO Ferizaj կողմից Stirring Up Debate մրցանակի[12][13] կրոնական ծայրահեղության վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպման համար։ 2015 թվականին դարձել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Խիզախ կանայք միջազգային մրցանակի» դափնեկիր[14]։