Արեգ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում։
Արեգն ճանապարհով կապված էր Քղի գյուղաքաղաքի հետ։
Գյուղն ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակիչների մեծ մասը զոհվել է, փոքր մասը տարագրվել տարբեր երկրներ։
1909 թվականին ուներ 150 տուն՝ 1050 հայ բնակչով, իսկ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 300 տուն՝ 1680 բնակչով։ Բնակիչներն ունեին բարեկիրթ ու համեմատաբար բարեկեցիկ կյանք։
Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ։
Արեգն ուներ Ս. Հովհաննես անուոնվ եկեղեցի։ Գյուղից արևելք գտնվում էր Արեգի Ս. Աստվածածին վանքը։ Վանքի մոտակայքում պահպանվել էին հին բնակավայրի ավերակներ, ինչպես նաև մի մեծ գերեզմանոց[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |