Արթուր Բըրնս անգլ.՝ Arthur Frank Burns | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1904[1][2][3] Իվանո-Ֆրանկովսկ, Stanislav district, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հունիսի 26, 1987[1][2][3] (83 տարեկան) , Բալթիմոր, ԱՄՆ կամ Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ և դիվանագետ |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | դեսպան, Counselor to the President?, Դաշնային պահուստի նախագահ և Chair of the Council of Economic Advisers? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց և Bayonne High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Գիտական ղեկավար | Ուեսլի Քլեր Միտչել |
Եղել է գիտական ղեկավար | Richard Cyert?[5], Arthur Melvin Okun?[5] և Frank Leroy Kidner?[5] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Arthur F. Burns Վիքիպահեստում |
Արթուր Ֆրենկ Բըրնս (անգլ.՝ Arthur Frank Burns, ապրիլի 27, 1904[1][2][3], Իվանո-Ֆրանկովսկ, Stanislav district, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունիսի 26, 1987[1][2][3], , Բալթիմոր, ԱՄՆ և Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և դիվանագետ[6]։
Արթուր Ֆրենկ Բըրնսը ծնվել է 1904 թվականին Ստանիսլավայում՝ սովորական հրեական ընտանիքում։ Բյորնսի ծնողներն էին Սառա Յուրանն ու Նաթան Բերնսայգը, ովքեր աշխատում էին որպես ներկարար։ Արթուրը ունակ երեխա էր․ 6 տարեկանում նա թարգմանել է Թալմուդը լեհերեն և ռուսերեն, 9 տարեկանում ազատորեն խոսում էր սոցիալիզմի մասին։ 1914 թվականին ընտանիքը գաղթել է ԱՄՆ՝ Նյու Ջերսի նահանգ, որտեղ նրա հայրը աշխատանքի է անցել որպես շինարարական կապալառու։
Արթուրն ընդունվել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ՝ որպես ուսանող, փոստատար, հուշարար և վաճառող։ 1925 թվականին ստացել է բակալավրի և մագիստրոսի կոչումներ։ 1934 թվականին, նույն համալսարանում, ստացել է տնտեսագիտության դոկտորի կոչում։ 1927-1943 թվականներին նա դասավանդել է Ռատգերսի համալսարանում, որտեղ ազդեցություն է ունեցել այնտեղ սովորած Միլթոն Ֆրիդմանի վրա։ 1945 թվականից եղել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր։ 1933 թվականին նա սկսել է աշխատել Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյում[7]։
Գիտական հետազոտությունները համատեղել է կառավարչական և պետական գործունեության հետ։ Նա ղեկավարել է տարբեր գիտական և պետական հաստատություններ. 1953-1956 թվականներին՝ տնտեսական խորհրդատուների խորհուրդ, 1959 թվականին՝ Ամերիկյան տնտեսական ասոցիացիա, 1961 թվականին՝ քաղաքական գիտությունների ակադեմիա, 1967 թվականին՝ տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո, 1969-1970 թվականներին՝ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի խորհրդականը ներքին տնտեսական խնդիրների վերաբերյալ։ 1970-1978 թվականներին եղել է Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի նախագահը։
1981-1985 թվականներին Եղել է Գերմանիայում ԱՄՆ դեսպան, պարգևատրվել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով։
Տնտեսական գիտության մեջ հայտնի է գործարար ակտիվության ցիկլերի իր հետազոտությունների շնորհիվ։
1930 թվականին ամուսնացել է դասախոս Հելեն Բերնսթեյնի հետ, և ունեցել են երկու որդի[8]։
Մահացել է 1987 թվականին սրտի հիվանդությունից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Բըրնս» հոդվածին։ |
|