Արթուր Հոլանդ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1916 |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտ 1987 (70 տարեկան) |
Մահվան վայր | Բարնսլի, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար |
Արթուր Հոլանդ (անգլ.՝ Arthur Holland, նոյեմբերի 26, 1916, Բարնսլի, Անգլիա - 1987թվականի մարտ, Բարնսլի, Անգլիա[1]), անգլիական ֆուտբոլային մրցավար։
Հիմնական մասնագիտությունը (1935 թվականից)՝ հանքափոր։[2] Թոշակի անցնելուց հետո նա դարձավ փաբի սեփականատեր և Բարնսլիում գտնվող «Փեդդի» հանրային տան կառավարիչ[3]։
Նա իր կարիերան սկսել է 1947 թվականին՝ որպես գծավար։ 1951 թվականին ընդգրկվել է Անգլիայի գլխավոր մրցավարների ցուցակում, իսկ 1959 թվականին սպասարկել է Անգլիայի սիրողական գավաթի եզրափակիչը[4]։
Հոլանդը սպասարկել է 1963 թվականի Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչը[5], 1964 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչը և 1964 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչը։