Արծաթե մուրճ

Արծաթե մուրճ
Տեսակպարգև
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվել է1958
Կայքamericanbar.org/groups/public_education/initiatives_awards/gavel_awards/winners.html(անգլ.)

Արծաթե մուրճ, ամենամյա մրցանակ։ Իրավաբանների ամերիկյան ասոցիացիան շնորհում է իրավաբաններին, լրագրողներին, գրողներին, ռեժիսորներին և այլ մարդկանց, որոնք օգնում են բարելավել իրավագիտության ըմբռնումն ԱՄՆ-ում[1][2][3]։

«Արծաթե մուրճը» ամերիկացի իրավաբանների ասոցիացիայի կողմից ճանաչման բարձրագույն ձևն է այն ստեղծագործությունների հեղինակների համար, որոնք հայտնի ձևով ցուցադրում են ամերիկյան իրավաբանական համակարգի աշխատանքը[4]։ Մրցանակը շնորհվում է մի քանի անվանակարգերում՝ Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի ամենամյա ժողովում[3][5]։ Մասնակիցներին պարգևատրելու մասին որոշումը հայտարարում է Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի մշտական հանձնաժողովի նախագահը[6]։

1958 թվականին իրավաբանների ասոցիացիան շնորհել է առաջին մրցանակը[3][7]։ Այս րցանակին է արժանացել «12 զայրացած տղամարդ» ֆիլմի ռեժիսոր Սիդնի Լյումետը[8], 1962 թվականին՝ «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմի ռեժիսոր Սթենլի Կրամերը։ 1963 թվականին Ռոբերտ Մալիգանը ևս «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի համար ստացել է «Արծաթե մուրճ» մրցանակը։ 1985 թվականին գրանցվել է մրցանակի 391 թեկնածու[9]։ 1987 թվականին պարգևատրված մրցանակակիրներից բացի, Ամերիկայի իրավաբանների ասոցիացիան պատվավոր պատվոգրերի է արժանացրել 20 թեկնածուի[10]։ 1988 թվականին 298 կազմակերպություն 500 թեկնածու է ներկայացրել «Արծաթե մուրճ» մրցանակի քննարկման[11]։ 1996 թվականին շնորհվել է 12 մրցանակ, այդ թվում՝ գրական ստեղծագործությունների, պարբերականներում գրված գործերի, լրագրության, պիեսների և հեռուստատեսության նամակների համար[12]։ «Արծաթե մուրճ» 51-րդ մրցանակը հայտարարվել է Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ուիլյամ Հ. Նոյքի կողմից Վաշինգտոնում՝ Մամուլի ազգային ակումբում, որում ընդգրկվել են «Denver Post»-ը, «The Dallas Morning News»-ը և Ջեֆրի Թոբին «Ինը։ Գերագույն դատարանը գաղտնի աշխարհում» գրքի համար[13]։ 2011 թվականին դատավոր Ժան Հադսոն Բոյդը դարձել է առաջին կինը, որը ստացել է մրցանակ[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Times staff (July 13, 1985). «Times Receives Award From Bar Association». Los Angeles Times.
  2. «Hearld wins ABA for stories on Dade juries». The Miami Herald. June 9, 1985.
  3. 3,0 3,1 3,2 «NPR Series Judicial Vacancy Crisis Wins American Bar Association’s Silver Gavel Award» National Public Radio. June 25, 1998. Retrieved March 2, 2013.
  4. Lechman, Bill (September 3, 1991). «KCNC-CHANNEL 4 wins award». The Rocky Mountain News
  5. Lincoln Journal Star staff (April 29, 2010). «National award to Journal Star — American Bar Association honor is for eight-part ‘Presumed Guilty’ series.». Lincoln Journal Star. p. B2.
  6. «Harrison wins Silver Gavel Award». Lakeland Ledger. July 11, 1977. p. 1B.
  7. «Silver Gavel recipients named by American Bar Association». Daily Record of Rochester. Rochester, New York. 25 июля 2002.
  8. Neil, Martha (27 июля 2007).«Legal Education: 50th Year of ABA Silver Gavel Awards»ABA Journal. Retrieved March 3, 2013.
  9. Sunday Call-Chronicle staff (June 16, 1985). «Series on child support wins bar award for call fyi». The Morning Call
  10. Herald staff (July 14, 1987). «Bar Association honors Herald for coverage of imprisoned man». The Miami Herald. p. 3A.
  11. «Post’s Constitution series wins award from ABA». St. Louis Post-Dispatch. 10 июля 1988. p. 2D.
  12. «American Bar Association honors News with Silver Gavel Award». The Dallas Morning News. 29 августа 1996.
  13. Neil, Martha (May 19, 2008). «ABA: Denver Post Sweeps Newspaper Category in 51st Annual Silver Gavel Awards»ABA Journal. Retrieved March 3, 2013.
  14. «2011 Silver Gavel Award Recipient is Judge Jean Boyd» Արխիվացված 2014-03-27 Wayback Machine. In Chambers. Retrieved May 8, 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]