- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Մովսիսյան (այլ կիրառումներ)
Արմեն Խիկարի Մովսիսյան (հունվարի 13, 1962(1962-01-13), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 21, 2015(2015-09-21)[1], Գերմանիա), հայ քաղաքական գործիչ, ՀՀ Նախագահի խորհրդական, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ։
Երկու մենագրության և 20-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։
Ծնվել է 1962 թվականի հունվարի 13-ին Կապան քաղաքում։
- 1978-1983 թթ. Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ
- 1984-1989 թթ. Համամիութենական թեթև արդյունաբերության ինստիտուտ
- 1977-1977 թթ. Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության «Հայառշին» վերանորոգման տրեստի Ղափանի N 1 տեղամաս՝ բանվոր
- 1983-1991 թթ. Ղափանի տրիկոտաժի ֆաբրիկա՝ վարպետ, բրիգադիր, արտադրամասի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ
- 1991-1992 թթ. Կապանի քաղխորհրդի գործկոմ՝ նախագահի առաջին տեղակալ
- 1993-1997 թթ. Կապանի «Էլեկտրոն» գործարան՝ տնօրեն
- 1997-1998 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ տնօրեն
- 1998-2000 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ գործադիր տնօրեն
- 2000-2001 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ նախարարի տեղակալ
- 2001 թ հուլիս-դեկտեմբեր ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե՝ նախագահի տեղակալ
- 2001 թ. ապրիլի 18-ից 2008 թ. ապրիլի 22-ը - ՀՀ էներգետիկայի նախարար։
- 2008 թ. ապրիլի 22-ին նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար[2]։
- 2009 թ. հունիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ[3]։
- 2010 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԱՊՀ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ[4]։
- 2012 թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։
- 2013 թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում[5] և պաշտոնավարել մինչև 2014 թ. ապրիլի 30-ը։
- 2014 թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական[6]։
Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Մահացել է 2015 թ. սեպտեմբերի 21-ին[7]։
Նախորդող Կարեն Գալուստյան
|
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան 2001 - 18 ապրիլի 2008 թ.
|
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
|
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ էներգետիկայի նախարար
|
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան 2008 թ. ապրիլի 18 - 30 ապրիլի 2014 թ.
|
Հաջորդող Երվանդ Զախարյան
|
ՀՀ Էներգետիկայի (էներգետիկայի և բնական պաշարների) նախարարները |
---|
| Հայաստան | |
---|
|