Արմեն Պետիկյան (փետրվարի 19, 1972(1972-02-19)[1][2]), հայ ֆուտբոլիստ։ Եղել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան, հիանալի խաղում էր 2-րդ հարկում և հաջողությամբ իրացնում ստանդարտ դիրքերը։ Ցավոք, Պետիկյանի կարիերայի լավագույն տարիները համընկան այն ժամանակաշրջանի հետ, երբ հավաքականի պաշտպանությունում խաղում էին Վարդան Խաչատրյանը, Հարություն Վարդանյանը, Սարգիս Հովսեփյանը և Կարեն Դոխոյանը, որոնք անփոխարինելի էին հավաքականի համար։ Հենց այդ պատճառով Պետիկյանը չմասնակցեց ոչ մի պաշտոնական հանդիպման` բավարարվելով հավաքականում անցկացրած ընդամենը 4 ընկերական հանդիպումներով։ Պետիկյանը եղել է Հայաստանի Թոփ 10 ամենաթերագնահատված ֆուտբոլիստների ցանկում[3]։ Հիմա Արմեն Պետիկյանը «Միկա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենն է[4]։
Վիճակագրությունը Հայաստանի ազգային հավաքականում։
Տարի |
Խաղեր |
Գոլեր
|
2000 |
2 |
0
|
2001 |
1 |
0
|
2002 |
1 |
0
|
2003 |
1 |
0
|
Ընդհանուր |
5 |
0
|