Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
Ալբանիա Կոսովո | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 20, 1976 (48 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Պրիզրեն | ||||||||||||||||||||
Հասակ | 187 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 82 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Արյան Բեքայ (ալբ․՝ Arjan Beqaj, օգոստոսի 25, 1975[1] կամ օգոստոսի 20, 1976, Պրիզրեն, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ալբանացի նախկին ֆուտբոլիստ, դարպասապահ։ «Անորտոսիս» ակումբի դարպասապահների մարզիչ։ Հանդես է եկել Ալբանիայի ազգային հավաքականում։
Իր մասնագիտական կարիերան սկսել է «Պարտիզանի» ակումբում 1994 թվականին։ 1994/95 և 1995/96 մրցաշրջաններում թիմի հետ դարձել է Ալբանիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 1996/97 մրցաշրջանում թիմի կազմում դարձել է Ալբանիայի գավաթի առաջնության հաղթող։ «Պարտիզանի» ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է առաջնության 37 խաղի։
1997 թվականից մինչև 2003 թվականը Արյան Բեքայը խաղացել է Հունաստանի Իրակլիոն քաղաքի ՕՖԻ ակումբում, որի կազմում անցկացրել է 121 հանդիպում և խփել 1 գոլ։ 2003 թվականի ամռանը տեղափոխվել է հունական մեկ այլ ակումբ՝ Նիկեա քաղաքի «Իոնիկոս» ակումբ, որի կազմում խաղացել է երեք տարի և մասնակցել 83 հանդիպման։
2006 թվականի ամռանը Բեքայը տեղափոխվել է կիպրական «Անորտոսիս» ակումբ։ 2006/07 մրցաշրջանում թիմի հետ հաղթել է Կիպրոսի գավաթի առաջնության եզրափակչում (3:2 հաշվով հաղթելով «Օմոնիա» ակումբին) և Կիպրոսի սուպերգավաթի առաջնությունում։ 2007 թվականի ամռանը «Անորտոսիսը» մասնակցել է եվրագավաթների որակավորման փուլերին. ակումբը հաղթել է մակեդոնական «Վարդար» և ռումինական «Կլուժ» ակումբներին, սակայն վերջին փուլում պարտություն է կրել անգլիական «Տոտենհեմ» ակումբից։
2007/08 մրցաշրջանում «Անորտոսիսը» հաղթել է Կիպրոսի առաջնությունում։ 2008 թվականի ամռանը ակումբը մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։ «Անորտոսիսը» հաղթել է հայկական «Փյունիկ», ավստրիական «Ռապիտ» ու հունական «Օլիմպիակոս» ակումբներին և անսպասելիորեն անցել է խմբային փուլ[2]։ Բեքայը մասնակցել է 6 խաղի և բաց թողել 4 գոլ[3]։ Խմբային փուլում «Անորտոսիսը» գրավել է վերջին տեղը՝ զիջելով գերմանական «Վերդեր», իտալական «Ինտեր» և հունական «Պանաթինաիկոս» ակումբներին։ Բեքայը մասնակցել է «Պանաիթալինոսի» դեմ միակ հաղթական խաղին (3:1)[4]։ Խմբում Բեքայն անցկացրել է 5 խաղ և բաց թողել 6 գնդակ[5]։ «Անորտոսիսի» կազմում Բեքայը մասնակցել է առաջնության 82 խաղերի։
2010 թվականի ամռանը Բեքայը տեղափոխվել է Նիկոսիայի «Օլիմպիակոս» ակումբ, որի կազմում մասնակցել է Կիպրոսի առաջնության 5 խաղերի։ 2011 թվականի հունվարին որպես ազատ գործական տեղափոխվել է Արադիպու քաղաքի «Էրմիս» ֆուտբոլային ակումբ, որտեղ էլ ավարտել է իր կարիերան։ 2011 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատում է որպես «Անորտոսիս» ակումբի դարպասապահների մարզիչ[6]։
Ալբանիայի ազգային հավաքականում Բեքայը խաղացել է 1998 թվականից։ Այն բանից հետո, երբ Ֆոտո Ստրակոշան 2005 թվականին ավարտել է իր կարիերան, Արյան Բեքայը դարձել է հավաքականի հիմնական դարպասապահ։ 2011 թվականին ավարտել է իր կարիերան հավաքականում, որի կազմում անցկացրել էր 43 խաղ։
|