Արչեր Հանթինգթոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1870[1][2] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 11, 1955[1][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Բեթել կամ Ռեդինգ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, բիբլիոֆիլ, գրող, բանաստեղծ, հնագետ և արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Anna Hyatt Huntington?[3] |
Ծնողներ | հայր՝ Քոլիս Փոթեր Հանթինգթոն, մայր՝ Արաբելա Հանթինգթոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Archer M. Huntington Վիքիպահեստում |
Արչեր Հանթինգթոն (անգլ.՝ Archer Milton Huntington, մարտի 10, 1870[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 11, 1955[1][2], Բեթել և Ռեդինգ[2]), ամերիկացի ձեռնարկատեր, արվեստի հովանավոր և բարեգործ։
Արչեր Հանթինգթոնը ծնվել է 1870 թվականի մարտի 10-ին Նյու Յորքում՝ Արաբել Հանթինգթոնի և Քոլիս Հանթինգթոնի ընտանիքում։
Դեռահաս տարիքում Արչերը հիացած էր իսպանական մշակույթով՝ ծնողների հետ Իսպանիայում և Մեքսիկայում ճանապարհորդելիս։ Նա սովորել է իսպաներեն և արաբերեն՝ այս մշակույթն ավելի լավ ճանաչելու համար։ 1904 թվականին հիմնել է Իսպանական հասարակությունը Ամերիկայում (անգլ.՝ Hispanic Society of America):
Լինելով հարուստ մարդ՝ նա կատարել է մեծ բարեգործական աշխատանքներ։ Եղել է Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի և Ամերիկյան դրամագիտության հասարակության (անգլ.՝ American Numismatic Society) գլխավոր բարերարը։ 1932 թվականին նա հիմնադրել է Brookgreen Gardens քանդակագործական այգին Հարավային Կարոլինայի պահպանության տարածքում։ 1930 թվականին Վիրջինիա նահանգի Նյուպորտ Նյուս քաղաքում հիմնել է Ծովային թանգարան, որն աշխարհի ամենամեծ ծովային թանգարաններից մեկն է։ Մասնակցել է 1937 թվականին ԱՄՆ-ի բանաստեղծների համար Poets Laureate der Library of Congress մրցանակի ստեղծմանը։
Տասնամյակներ շարունակ Արչեր Հանթինգթոնը հավաքել է հնագույն մետաղադրամների հավաքածու, որոնց քանակը կազմում է գրեթե 38 հազար ցուցանմուշ և ունի եզակի նմուշներ։ 2012 թվականի փետրվարի 14-ին Sotheby's աճուրդի տունը ներկայացրել է 25-35 մլն դոլարի մասնագետների կողմից գնահատված հավաքածուն[4]։
1936 թվականին Հանթինգթոնը հիմնել է հիմնադրամ, որը ամենամյա կրթաթոշակ է սահմանել Կոնգրեսի գրադարանում պոեզիայի գծով խորհրդատուի համար, որն այժմ պաշտոնապես համարվում է Կոնգրեսի գրադարանի պոեզիայի բանաստեղծ դափնեկիր։ 2006 թվականին կրթաթոշակը կազմել է տարեկան 40 000 դոլար, ներառյալ 35 000 դոլար աշխատավարձը և 5000 դոլար ճանապարհածախսը։
Արչեր Հանթինգթոնն ամուսնացել է երկու անգամ[5]․
Արչեր Հանթինգթոնը մահացել է 1955 թվականի դեկտեմբերի 11-ին, Նյու Յորքի Բրոնքս քաղաքում։ Թաղված է Woodlawn Cemetery գերեզմանատանը[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արչեր Հանթինգթոն» հոդվածին։ |
|