Արջենտինա Մենիս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | թեթևատլետ |
Երկիր | Ռումինիա |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 19, 1948[1] |
Ծննդավայր | Cernele, Կրայովա, Ռումինիա[2][3] |
Մահվան ամսաթիվ | մարտի 3, 2023[4][5] (74 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Հասակ՝ | 171 սանտիմետր |
Քաշ | 85 կիլոգրամ |
Արջենտինա Մենիս (ռումիներեն՝ Argentina Menis, հուլիսի 19, 1948[1], Cernele, Կրայովա, Ռումինիա[2][3] - մարտի 3, 2023[4][5], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի թեթևատլետ, սկավառականետորդուհի, 1972 թվականի Մյունխենի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
Արջենտինա Մենիսը ծնվել է 1948 թվականին, Դոլջ շրջանի Չերնելե գյուղում։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին սկսել է նետել սկավառակ։ 1967 թվականին ընդգրկվել է Բուխարեստի «Դինամոյի» կազմում և ինն անգամ դարձել երկրի չեմպիոն[6]։
1971 թվականին Հելսինկիում կայացած Եվրոպայի առաջնությունում Արջենտինա Մենիսը զբաղեցրել է 4-րդ տեղը։ 1972 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ նա զիջել է միայն խորհրդային ռեկորդակիր Ֆաինա Մելնիկին և նվաճել արծաթե մեդալ։
Օլիմպիական խաղերից երկու շաբաթ անց Արջենտինա Մենիսը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել Կոնստանցայում՝ 67,32 մ նետումով։ Նրա ռեկորդը պահպանվել է մոտ մեկ տարի։
1973 թվականին ուսանողական մարզական խաղերին մարզուհին նվաճել է արծաթե մեդալ։ Մեկ տարի անց՝ 1974 թվականին նա դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր՝ սկավառակ նետելով 64 մ 62 սմ։ 1976 թվականին մասնակցել է Մոնրեալի օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 6-րդը, իսկ 1978 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ 9-րդ տեղը։
2000 թվականին պարգևատրվել է «Հավատարիմ ծառայություն» առաջին աստիճանի ազգային մեդալով, իսկ 2004 թվականին ստացել է Մարզական վաստակի առաջին աստիճանի շքանշան[7][8]։
Արջենտինա Մենիսը մահացել է 2023 թվականի մարտի 3-ին[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջենտինա Մենիս» հոդվածին։ |
|