Արվո Մետս А́рво Анто́нович Метс | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1937 |
Ծննդավայր | Տալլին, Էստոնիա |
Վախճանվել է | 1997[1] |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ և թարգմանիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Արվո Մետս (ռուս.՝ А́рво Анто́нович Метс, ապրիլի 29, 1937, Տալլին, Էստոնիա - 1997[1], Մոսկվա, Ռուսաստան), ազգությամբ էստոնացի ռուսական բանաստեղծ։
Ծնվել է 1937 թվականին, Տալլինում։ Ավարտել է Լենինգրադի գրադարանային ինստիտուտը։ Ուսումը շարունակել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Եղել է գրական երեկոների կազմակերպիչ, որոնք վերակառուցման տարիներին հաշտարար չեզոքության վայր եղան մայրաքաղաքի գրական անջատ խմբավորումների համար։ 1975-1991 թթ. աշխատել է «Նովի միր» ամսագրի պոեզիայի բաժնում, գլխավորել «Նա Տագանկե» գրական ակումբը։ Կյանքի օրոք լույս են տեսել նրա բանաստեղծական երեք գրքերը։ Ա. Մետսի ստեղծագործությունները հրապարակվել են Ռուսաստանի առաջատար գրական պարբերականներում։
|