Արքայորդի | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1912 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Վիրջինիայի կերպարվեստի թանգարան, Արմանդ Համմեր և Լիլիան Թոմաս Պրաթ |
Հավաքածու | Վիրջինիայի կերպարվեստի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, Լաջվարդ, ալմաստ, պլատին, ջրաներկ և Փղոսկր |
Բարձրություն | 125 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Արքայորդի» (ռուս.՝ Царевич), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1912 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով[3]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[4]։
Այսօր «Արքայորդի» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանում[5][6] (Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ)։
«Արքայորդի» ոսկերչական ձուն պատրաստված է Լյուդովիկոս XV-ի ոճով[7]։ Այն ստեղծված է լազուրիտից։ Զարդարված է ոսկե նախշերով, Ալեքսանդրա Ֆեոդորովնայի միացագրով և ստեղծման տարեթվով[3]։ Ոսկերչական ձվի պատրաստման համար օգտագործվել են հետևյալ նյութերը՝ ոսկի, լազուրիտ, ադամանդ, պլատին, ջրաներկ, փղոսկր[8]։
«Արքայորդի» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը Ռուսական կայսրության զինանշանն է՝ պլատինե ադամանդակուռ երկգլխանի արծիվը՝ պսակված կայսերական թագով[7]։ Անակնկալի վրա տեղադրված է 2000 ադամանդ[9]։ Կենտրոնում՝ արծվի կրծքին արքայազն Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռոմանովի դիմանկարն է[1]։ Անակնկալի ստեղծման համար օգտագործվել են՝ պլատին, լազուրիտ, ադամանդ, ջրաներկ, փղոսկր։
Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1912 թվականի Զատկի տոնին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։
1930 թվականին ձուն վաճառում են Արմանդ Համմերին[8], որը ձուն տեղափոխում է Նյու Յորք։ 1933 թվականին «Արքայորդի» կայսերական ոսկերչական ձուն գնում է Լիլիան Թոմաս Պրատ Ֆրեդերիկսբուրգը[10]՝ General Motors ընկերության սեփականատիրոջ կինը։ 1947 թվականին[9], ըստ վերջինիս կտակի, ձուն փոխանցվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանին, ուր ցայսօր էլ մշտական ցուցադրության է ներկայացված հանրության համար[5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արքայորդի (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |