Արևի մութ կողմը անգլ.՝ The Dark Side of the Sun | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2] և դրամա[1][2] |
Թվական | 1988 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բոժիդար Նիկոլիչ |
Դերակատարներ | Գայ Բոյդ[3], Բրեդ Փիթ[3][2], Cheryl Pollak?[3], Միլենա Դրավիչ[3], Գորիցա Պոպովիչ, Սոնիա Սավիչ և Ստոլ Արանջելովիչ |
Երաժշտություն | Վոկի Կոստիչ և Kornelije Kovač? |
Պատմվածքի վայր | Չեռնոգորիա |
Տևողություն | 97 րոպե |
«Արևի մութ կողմը» (անգլ.՝ The Dark Side of the Sun), ֆիլմ մի երիտասարդի մասին, որի հիվանդությունը թույլ չէր տալիս նրան դուրս գալ լույսի տակ առանց պաշտպանիչ մուգ հագուստի։
Ռիք Քլեյթոնը տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Ինչպես ինքն էր անվանում՝ մաշկի հազվագյուտ հիվանդություն՝ պիգմենտային քսերոդերմայի ծայրահեղ ձև։ Նրա մաշկը չէր ընդունում լույսը։ Այդ պատճառով նա փողոց էր դուրս գալիս կաշվե պաշտպանիչ հագուստով։ Նման անհրաժեշտությունը նրան զրկում էր իր ընկերներից և շրջապատի մարդկանց։ Ռիքի ամբողջ շփումը սահմանափակվում էր հոր հետ խոսակցություններով, տան աշխատողի հետ գործնական շփումով և հոգեպես անառողջ մորը հետևելով։ Երիտասարդի միակ զվարճանքը մոտոցիկլետ վարելն էր։
Մի անգամ Ռիքը ընկնում է մի թատերական խումբ և սիրահարվում է այդ թատրոնի դերասանուհուն։ Հանուն նրա հետ զրուցելու Ռիքը որոշում է դեն նետել իր մութ հանդերձները։ Արևի լույսով և սիրով լցված երեք երջանիկ օրվա համար նա վճարում է իր սեփական կյանքով[4]։
Դերակատար | Դեր |
---|---|
Բրեդ Փիթ | Ռիք Քլեյթոն |
Գայ Բոյդ | Ռիքի հայրը | Ուոլթեր Քլեյթոն
Միլենա Դրավիչ | Ռիքի մայրը | Էմիլի Քլեյթոն
Շերիլ Պոլլակ | Ֆրենսիս |
Գորիցա Պոպովիչ | Նինա |
Կոնստադին Նիչխով | Էդ |
«Արևի մութ կողմը» ֆիլմը նկարահանվել է 1988 թվականին Հարավսլավիայում՝ Դուբրովնիկի (Խորվաթիա) և Կոտորի շրջակայքում[5]։
Ռիկ Քլեյթոնը Բրեդ Փիթի առաջին գլխավոր դերն էր։ Նրան չորս հարյուր դիմորդներից ընտրել է չեռնոգորցի ռեժիսոր Բոժիդար Նիկոլիչը Լոս Անջելեսում անցկացված լսումների ժամանակ, ըստ ռեժիսորի՝ Փիթը ցատկել է ուրախությունից՝ այդ դերը ստանալու համար[5]։ Սակայն նկարահանումներն ավարտելուց հետո ֆիլմը չի թողարկվել, այն անմիջապես հոլովակով թողարկվել է միայն 1997 թվականին[5][6]։
|