Տեսակ | տարադրամ և հնացած տարադրամ |
---|---|
Երկիր | Emirate of Afghanistan |
Ներդրման ամսաթիվը | 1891 |
Ավարտման ամսաթիվը | 1925 |
Թղթադրամ | 1, 5, 50, 100 ռուփի |
Փոխարված է | Աֆղանի |
Աֆղանական ռուփի, մինչև 1926 թվականը Աֆղանստանի դրամական միավոր։
Մինչև 1981 թվականը օգտագործվել են արձաթի ռուփի և նրա խառնուրդները, մետաղե ֆիլսը և ոսկե կոպեկները (մուխր, աշրաֆի և տիլլա)։ Նրանց միջև ֆիքսված փոխարժեք չի եղել, տարբեր շրջանները իրենց մետաղադրամներն էին օգտագործում, որոնք տարբերվում էին քաշով և նկարով։ Շրջանառության մեջ օգտագործում էին պատմական տարբեր թղթադրամներ՝ պարսկական, ռուսական, բայց ավելի շատ հնդկական։
1891 թվականին գործածության մեջ դրվեց նոր դրամական միավորը, ստեղծվել է քաբուլյան ռուփիի հիման վրա։ Ռուփին բաժանվում է 60 կոպեկի՝ պայսի, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում էր 10 դինարի։ Գոյություն ունեյին այնպիսի դրամներ ինչպիսիք են՝ կիրան (30 պայս), սանար (30 պայս), աբասի (20 պայս), և տիլլա, որի արդյունքում՝ ամանի՝ (յուրաքանչյուրը 10 ռուփի)։
1926 թվականի հուլիսին ռուփին փոխարինվեց աֆղանիով 11:10 հարաբերությամբ, սակայն, ըստ էության, ռուփին շարունակում էր օգտագործվել և երկար ժամանակ մնալ շրջանառության մեջ[1][2]։
Մինչև 1891 թվականը միակ մետաղադրամը եղել է ֆիլսը։ Արծաթյա դրամները հատվել են 1⁄12, 1/10, 1⁄8, 1⁄6, ¼, ⅓, ½, 1 և 2 ռուփի արժողությամբ, ոսկյա դրամներ են եղել աշրաֆը, տիլլան, ½ մուխռան և մուղրը[3][4]։
1891 թվականից հատվել են բրոնզե, արույրե և պղնձե մետաղադրամներ 1, 5, 10, 15 և 20 պայս արժողությամբ, արծաթե դրամները՝ 10 և 20 պայս արժողությամբ, ինչպես նաև ½, 1, 2½ և 5 ռուփի, և ոսկյա մետաղադրամներ 1 տիլլու ½, 1, 2 և 5 ամանի[5][6]։
1919—1920 թվականներին թողարկվել են տոմսեր, որոնց գանձապետարանի անվանական արժեքը կազմել է 1, 5, 50 և 100 ռուփի[7]։