Բադալ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1915[1] |
Ծննդավայր | Վարդանաշեն, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1991 (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Աշխատավայր | ՀԿԿ[1] և Նաիրիտ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Բադալ Հմայակի Մուրադյան (հունվարի 8, 1915[1], Վարդանաշեն, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 30, 1991, Երևան, Հայաստան), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։
Բադալ Մուրադյանը ծնվել է 1915 թվականին ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Չիբուխչի (այժմ՝ Վարդաշեն) գյուղում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1949-1955 թվականներին աշխատել է Երևանի Կիրովի անվան քիմիական գործարանում (հերթափոխի պետ, բաժանմունքի պետ, արտադրամասի պետ, կուսակցական կոմիտեի առաջին քարտուղար)։ 1955 թվականի դեկտեմբերից՝ ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար[2]։ 1957-1961 թվականներին եղել է Կիրովի անվան գործարանի տնօրենը, 1961-1966 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղարը։ 1966-1972 թվականին Մուրադյանն ՀՍՍՀ նախարարների խորհրդի նախագահն էր, 1976-1981 թվականներին 4 «Նաիրիտ» գիտա-արտադրական միավորման գլխավոր տնօրենը։ 1981 թվականից ՀՍՍՀ պետպլանի նախագահի տեղակալն է։ Եղել է ՍՄԿԿ կենտկոմի անդամության թեկնածու (1966-1976), ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ (1961-1972), ԽՄԿԿ 22-24-րդ համագումարների պատգամավոր և ՍՍՀՄ 6-7-րդ գումարումների գերագույն սովետի դեպուտատ[3]։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 94)։ |