Բալկանյան լրտես սերբախորվաթ․՝ Balkanski špijun | |
---|---|
Երկիր | Հարավսլավիա ՀՍՖՀ |
Ժանր | դրամա և կինոկատակերգություն |
Թվական | 1984 |
Լեզու | սերբախորվաթերեն և սերբերեն |
Ռեժիսոր | Դուշան Կովաչևիչ |
Սցենարի հեղինակ | Դուշան Կովաչևիչ |
Դերակատարներ | Վելիմիր Ժիվոինովիչ, Դանիլո Ստոյկովիչ, Միրա Բանյաց, Բորա Տոդորովիչ, Սոնիա Սավիչ, Բրանկա Պետրիչ, Միլիվոյե Տոմիչ, Պրեդրագ Լակովիչ, Միլան Շտռլից, Միլան Միխայլովիչ, Լիլիանա Յովանովիչ, Վլադան Ժիվկովիչ, Բոգդան Դիկլիչ և Զվոնկո Լեպետիչ |
Երաժշտություն | Վոկի Կոստիչ |
Պատմվածքի վայր | Սերբիա |
Տևողություն | 92 րոպե |
Բալկանյան լրտես (սերբ.՝ Balkanski špijun /Балкански шпијун), հարավսլավական կատակերգություն (1984 թ.), դրամա, որը նկարահանվել է սերբ ռեժիսորներ Դուշան Կովաչևիչի և Բոզիդար Նիկոլոսի կողմից[1]։
Իլյա Ցվորովիչը (Բատա Ստոջկովիչ), նախկին ստալինիստ, ով մի քանի տարի անցկացրել է Գոլի օտոկ բանտում, հարցաքննության է կանչվում ոստիկանության կողմից պատասխանելու իր ենթավարձակալորդ Պետար Մարկով Ջակովլեվիչի (Բորա Տոդորեվիչ) մասին հարցերի. մի բիզնեսմեն, ով քսան տարի ապրել է Փարիզում և հիմա վերադարձել է Բելգրադ` բացելու դերձակի խանութ։ Միայն մի քանի րոպեից Իլյան ազատ է արձակվում, և նա կարող էր գնալ, բայց այնուամենայնիվ նա սկսում է կասկածել, որ իր ենթավարձակալորդը կարող է լրտես լինել։ Ժամանակը անցնում է, և Իլյան համոզվում է, որ Պետարը ժամանակակից մարդ է կապիտալիստական երկրից, ով մեծ սպառնալիք է ազգային անվտանգության և սոցիալիստական համակարգի համար։ Նա սկսում է լրտեսել Պետարին։ Իլյայի կինը՝ Դանիկան, ավելի շատ մտահոգված է իրենց աղջկա՝ Սոնյայի ապագայով, ով չնայած գիտական աստիճան ունի ատամնաբուժության ոլորտում, բայց չի կարողանում աշխատանք գտնել։ Լրտեսելուց հետո Իլյան զանգահարում է քննիչ Դրազլիկին` պնդելով, որ Պետարը հանդիպում էր «կասկածելի մարդկանց» հետ (իրականում Պետարի մտավորական ընկերները), բայց Դրազլիկը նրան լուրջ չի ընդունում։ Իլյան որոշում է հարցերն ինքնուրույն լուծել։ Նա սկսում է իր սեփական հետաքննությունը անմեղ մարդու և նրա ընկերների դեմ։ Վերջիվերջո նա ավելի անվտանգ է դարձնում իր տունը, գնում է որսի շուն, ապահովում է իրեն զինամթերքով և նույնիսկ օգնություն է ստանում իր եղբորից՝ Դուրայից։ Երկուսն էլ համոզվում են, որ Պետարը օտար գործակալ է։
Մի երեկո Իլյան պատահաբար ընկնում է մեքենայի տակ, որը նրա կարծիքով սպանության փորձ էր։ Շուտով նույնիսկ Դանիկան սկսում է հավատալ Իլյային, բայց Սոնյան կարծում է, որ իր հայրը տառապում է պարանոյայով։ Դուրոյին հաջողվում է գերի վերցնել Պետարի ընկերներից մի քանիսին՝ պահելով նրանց ներքնահարկում։ Նա հարվածում էր նրանց՝ ստիպելով «բացահայտել իրենց ահաբեկչական ծրագրերը»։ Պետարը գալիս է Իլյայի տուն, որտեղ գտնում է Դանիկային։ Պետարն ասում է, որ ցանկացել էր հրաժեշտ տալ, քանի որ մեկնում է Նյու Յորք և հարցնում է Դանիկային, թե ինչու են Իլյան և նրա եղբայրը հետևում իրեն։ Նա հավելում է, որ տեղյակ է իրենց «հետաքննության» մասին։ Իլյան և Դուրան մտնելով տուն` Դանիկային մի կողմ են քշում, իսկ Պետարին կապում են աթոռին՝ ստիպելով նրան «խոստովանել»։ Պետարը շարունակում է պնդել, որ ինքը լրտես չէ, բայց եղբայրները չեն հավատում նրան։ Դուրան ժամանակավորապես հեռանում է` բերելու Պետարի ընկերներից մեկին, ով «խոստովանել էր ամեն ինչ», իսկ Իլյան շարունակում է հարցաքննել Պետարին։ Ինչևէ Իլյան չափազանց շատ հուզվում է և սրտի կաթված է ստանում։ Պետարին հաջողվում է մի կերպ հասնել հեռախոսին և զանգահարել շտապ օգնություն, իսկ հետո նա դուրս է գալիս այն աթոռով, որին կապված էր, որպեսզի չուշանա թռիչքից։ Իլյան դաժան ցավի մեջ զանգահարում է Դուրայի տուն և խնդրում փոխանցել նրան «կանգնեցել բոլոր թռիչքներն օդանավակայանից»։ Հետո նա դուրս է սողում տնից և սկսում է փնտրել Պետարին` իր շան հետ հետևելով նրան։
Բալկանյան լրտեսը հաղթել է երկու մրցանակ 1984 թվականին Պուլայի կինոփառատոնի ժամանակ։ Դանիլո Ստոյկովիչին իր Իլյա Սվորովիչ դերի համար արժանացել է մրցանակի` «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում[2]։
|