Բախտիյար Ահմեդով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 5, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նիժնեե Կազանիշչե (գյուղ, Բույնակսկի շրջան), Բույնակսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)՝ | Q97316134? |
Հասակ՝ | 190 սանտիմետր |
Բախտիյար Շահաբուտդինովիչ Ահմեդով (կում.՝ Агьматланы Багьтияр Шагьабутдинни уланы, օգոստոսի 5, 1987, Նիժնեե Կազանիշչե (գյուղ, Բույնակսկի շրջան), Բույնակսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազատ ոճի ըմբիշ, 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի երկակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության մրցանակակիր։
Բախտիյար Ահմեդովը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 5-ին Դաղստանի ԻԽՍՀ Բույնակսկի շրջանի Նիժնեե Կազանիշչե գյուղում։ Ստորին Կազանիշե, Բուինակսկի շրջան։ Ազգությամբ կումիկ է։ Իր մարզական կարիերան ավարտել է 2012 թվականին[1]։
Ավարտել է Ռոստովի պետական համալսարանը։
2013 թվականի փետրվարի 17-ին Մախաչկալայում հոսպիտալացվել է որովայնի շրջանում հրազենային վնասվածքով[2]։ Դաղստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տեղեկատվության համաձայն՝ Ահմեդովը պատահաբար կրակել է ինքն իր վրա՝ ավտոմեքենա վարելիս ձեռքը վերցնելով ատրճանակը։ Վիրահատության արդյունքում գնդակը դուրս է բերվել[3]։
2016 թվականի օգոստոսի 29-ին ազատ ոճի ըմբիշ Արթուր Թայմազովը, որին Բախտիյարը պարտվել էր 2008 թվականի Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի եզրափակիչում, պաշտոնապես զրկվել է ոսկե մեդալից և օլիմպիական չեմպիոնի կոչումից ՄՕԿ-ի դոպինգ թեստերի ձախողման պատճառով։ Արդյունքում ոսկին շնորհվել է Բախտիյար Ահմեդովին[4], և 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում նա ստացել է 2008 թվականի Օլիմպիական աղերի ոսկե մեդալը[5]։
|