Բաղաամի ավանակը (նկար)

Բաղաամի ավանակը
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն[1]
տարի1626[1]
բարձրություն63 սանտիմետր[1]
լայնություն46,5 սանտիմետր[1]
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և oak panel?
գտնվում էԿոնյակ-Ժե թանգարան[1]
հավաքածուԿոնյակ-Ժե թանգարան[2] և Jacques Goudstikker collection?[3]
սեփականատերAlfonso Lopez?[4], Jacques Goudstikker? և Ernest Cognacq?
հիմնական թեմաԲաղաամի ավանակ և Բաղաամ
մակագրություն1626[1]
https://www.wga.hu/html_m/r/rembrand/15oldtes/02oldtes.html, http://web.archive.org/web/20230202084905/https://www.parismuseescollections.paris.fr/fr/musee-cognacq-jay/oeuvres/l-anesse-du-prophete-balaam#infos-principales կայք
Ծանոթագրություններ
 Balaam and his Ass (Rembrandt) Վիքիպահեստում

Բաղաամի ավանակը (հոլ.՝ Balaams Esel), հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի նկար, ստեղծվել է 1626 թվականին։ Նկարի սյուժեն Աստվածաշնչի Թվեր գրքից է (Գիրք 22)։ Նկարը գտնվում է Կոնյակ-Ժե թանգարանում։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բաղաամի ավանակ» նկարը ստեղծվել է 1626 թվականին։ Նկարը պատկանում է Լեյդենյան շրջանին, երբ Ռեմբրանդ վան Ռեյնը1625-1631 թվականներին աշխատել է այս քաղաքում։ Լեյդենյան շրջանի բոլոր նկարներին հատուկ են ստեղծագործական ինքնուրույնության որոնումները, քանի որ նկարներում դեռևս զգացվում էր Պիտեր Լաստմանի ազդեցությունը[5]։ ՌԵմբրանդը որպես ուսուցիչ ընտրել էր նրան, քանի որ վերջինս Իտալիայում աշխատելու փորձ ուներ, հեղինակել էր գեղարվեստական տեսարաններ, մեծ ճանաչում էր վայելել Ամստերդամում, ունեցել պատվիրատուների լայն շրջանակ։

«Բաղաամի ավանակ» նկարի գաղափարի և սյուժեի հիմնական ուրվագծերի հեղինակը ևս եղել է Լաստմանը։ Ինչպես և իր համանուն ստեղծագործության մեջ, այստեղ ևս Լաստմանը կերպարներին տեղադրել է կենտրոնում։ Ռեմբրանդը սոսկ կրկնօրինակել է բոլոր ժեստերը․ Բաղաամը վեր է պարզել գավազանը, հրեշտակը սուր է ճոճում։ Այսպիսով, Ռեմբրանդի պատկերած կերպարներն ավելի շարժուն են․ հրեշտակը սավառնում է, ավանակն ավելի վախեցած է։

Նկարն ավարտուն տեսքի է բերվել Լեյդենի արվեստանոցում, որտեղ Ռեմբրանդը հաստատվել է Ամստերդամից տեղափոխվելուց հետո, քանի որ այլևս չէր կարող հանդուրժել Լաստմանի անընդհատ միջամտությունն իր աշխատանքներին[6]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Կտակարանի թեմատիկան շատ տարածված է եղել հոլանդացի նկարիչների շրջանում։ «Բաղաամի ավանակի» պատմության ակունքում աստվածաշնչյան առակն է Եփրատի մոտ գտնվող Փաթուր քաղաքից[7] հայտնի մարգարեի մասին։

Հին իսրայելացիները Մովսեսի առաջնորդությամբ Եգիպտոսից հեռանալուց հետո տարածքներ են զբաղեցնում Հորդանանի մոտ։ Այնուհետև նրանք զինված խմբեր են ձևավորում՝ նվաճելու համար Քանանը, որը նրանց խոստացել էր Եհովան։ Մովաբի արքան, չկարողանալով դիմադրել հարձակումներին, խնդրում է ոմն Բաղաամի՝ թշնամիների վրա անեծք թափել։ Երկար համոզելուց հետո Բաղաամը թամբեց իր ավանակը և ճանապարհ ընկավ դեպի Մովաբ։ Նա նպատակ ուներ անիծելու իսրայելացիներին, չնայած որ Եհովան պատվիրել էր նրան չանել դա։ Եհովայի հրեշտակը երեք անգամ երևաց նրան ճանապարհին։ Բաղաամը չէր տեսնում հրեշտակին, իսկ նրա ավանակը տեսնում էր։ Սկզբում ավանակը փորձեց թեքվել ճանապարհից ու դաշտ գնալ։ Ամեն անգամ Բաղաամը իր փայտով ծեծում էր ավանակին։

Հետո Եհովան այնպես արեց, որ Բաղաամը տեսնի հրեշտակին։ Դրանից հետո նա երեք անգամ փորձեց անիծել Իսրայելին, բայց ամեն անգամ Եհովան այնպես էր անում, որ նա օրհնության խոսքեր ասի։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը հեղինակը վրձնել է կտավի վրա, յուղաներկով։ Այն բարոկկո ոճի, մոլբերտային բնանկարչական տեխնիկայով ստեղծված նկար է։ Նկարի ուղղահայաց ձևաչափը կերպարներին տեսողականորեն հավաքում է կոմպոզիացիայի կենտրոնում։ Նկարի փայտե շրջանակը 65 սմ × 47 սմ չափսի է։ Ավանակը պատկերված է նույն այն դիրքով, ինչպես Պիտեր Լաստմանի համանուն կտավում։ Սակայն իր հորինվածքին Ռեմբրանդը շարժման մեջ է դրել․ ավանակի լայն բացված բերանն արտահայտիչ կերպով ցույց է տալիս անցումը ավանակի զռռոցից դեպի մարդկային խոսքը։ Ոտքն ավելի ծալված դիրքում է, ականջները դեպի հետ, ինչի արդյունքում նկարը փոխանցում է ցավ, վախ և անսպասելիություն։ Նկարի ամենաակնառու տարրը Բաղաամի աչքերն են։ Ի տարբերություն Լաստմանի նկարի, որտեղ Բաղաամի աչքերը զարմանքից այն աստիճանի են բացված, որ ակնագնդերը երևում են ամբողջությամբ, Ռեմբրանդի նկարում դրանք անկենդան են, կույր, ի վիճակի չեն տեսնելու հրեշտակին և «աստվածային ճշմարտությունը»[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.parismuseescollections.paris.fr/fr/musee-cognacq-jay/oeuvres/l-anesse-du-prophete-balaam
  2. http://web.archive.org/web/20230202084905/https://www.parismuseescollections.paris.fr/fr/musee-cognacq-jay/oeuvres/l-anesse-du-prophete-balaam#infos-principales
  3. https://rkd.nl/explore/images/46370
  4. http://www.garyschwartzarthistorian.nl/convention-and-uniqueness-in-rembrandts-response-to-the-east/
  5. Шмитт Г. Рембрандт / Пер.: Полина Мелкова. — Исследование творчества, биография. — М: Терра, 1996. — 832 с. — ISBN 5-300-00351-4
  6. Поль Декарг Рембрандт. — Серия: Жизнь замечательных людей. — М.: Молодая гвардия, 2000. — ISBN 5-235-02349-8
  7. https://www.jw.org/hy/%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%B9/bi12/%D5%A3%D6%80%D6%84%D5%A5%D6%80/%D4%B9%D5%BE%D5%A5%D6%80/22/#v4022001-v4022041
  8. Артлаб (23 октября 2010). «Рембрандт. Картины лейденского периода». Art. akmar. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղաամի ավանակը (նկար)» հոդվածին։