Բայհելյանի ստորջրյա թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Չինաստան |
Հիմնադրվել է | 2009 |
Բայհելյանի ստորջրյա թանգարանը կամ «Սպիտակ կռունկի լեռնագոտու ստորջրյա թանգարանը»[1] ստորջրյա թանգարան է, որը կառուցվել է Ֆուլինի Սպիտակ կռունկի լեռնագոտու (չինարեն՝ 涪陵白鹤梁) մերձակայքում։ Դա Չինաստանի առաջին ստորջրյա թանգարանն է[2]։ Այն գտնվում է Չոնցզին քաղաքում։
Թանգարանը կառուցված է Յանցզի գետի վրա, հայտնի Երեք կիրճերի ջրամբարտակի մոտ։ Թանգարանի բացումն արվել է 2009 թ. մայիսի 18-ին[3]։ Թանգարանի շինարարության աշխատանքները սկսվել էին 2002 թ. և արժեցել էին 28 միլիոն ԱՄՆ դոլար։ Թանգարանի ճարտարապետն է Գե Ձյուրունը։
Բայհելյանը (բառացի` «Սպիտակ կռունկի լեռնագոտի») Չոնցզինի տարածքում գտնվող հնավայր էր, որը Երեք կիրճերի ջրամբարտակի կառուցման ընթացքում մնացել է ջրի տակ[4]։
Թանգարանում ցուցադրված են վիմագրեր, որոնց վրա նկարագրված են Յանցզի գետի մակարդակի տատանումները մոտ 1200 տարվա ընթացքում։ Այդտեղ ներկայացված են նաև Տան հարստության ժամանակաշրջանի ձկնաքանդակներ և վիմագրություններ։ Ընդհանուր առմամբ թանգարանում ներկայացված է 14 ձկնաքանդակ, որոնց վրա նշված են ջրի մակարդակի տատանումները։ Վիմագիր արձանագրությունների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 30.000 բառ[3]։
1994 թվականից սկսած Չինաստանի կառավարական տարբեր հանձնաժողովներ քննարկում էին հնավայրի պահպանության հարցը և վերջապես որոշվեց այն վերածել ստորջրյա թանգարանի։
Ներկայում թանգարանը ծածկված է ապակեպատ կամարով և լցված է իոնազերծված ջրով, որպեսզի թանգարանի ամբողջ տարածքում ջրի ճնշումը լինի նույնը։ Գետի ափերից դեպի ներքև են իջնում երկու հորան, որոնցով այցելուները կարող են իջնել ստորջրյա դիտասրահներ և տեսնել հնավայրը։
Հնավայրի տարածքում հայտնաբերված որոշ նմուշներ ցուցադրված են Չոնցզինի կենտրոնում գտնվող Երեք կիրճերի թանգարանում[5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)