Բանտարկյալների զբոսանք Die Runde der Gefangenen | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1890 |
բարձրություն | 80 |
լայնություն | 64 |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս[1] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | Յուղաներկ կտավի վրա |
գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Prisoners Exercising by Vincent van Gogh Վիքիպահեստում |
Բանտարկյալների զբոսանքը[2] (հոլ.՝ De gevangenisbinnenplaats (naar Gustave Doré)), ստեղծվել է 1890 թվականին, նկարի հեղինակային իրավունքները պատկանում են Վինսենթ վան Գոգին։ Գյուստավ Դորեի «Բանտում» նկարի կրկնօրինակն է։
Նկարում պատկերված է բանտի մութ փոքր ու նեղ բակի ջրհորը, որտեղ շրջանագծով շարժվում են շղթայակապ բանտարկյալները։ Նկարը ստեղծված է կապտա-կանաչ ներդաշնակության մեջ։
«Բանտարկյալների զբոսանք» նկարը, ըստ հեղինակի՝ խորհրդանշում է «ներփակված մարդկանց» կյանքը։ Առաջամասի կենտրոնական անձը ավելի արտահայտված անհատականություն ունի, քան մյուսները, որոնց դեմքերը պատկերված են հիմնականում մի քանի դիմակների միջոցով։ Այս անձի մեջ ամփոփված է հենց Վան Գոգի անհատականությունը։
1888 թվականի դեկտեմբերի վերջին Վան Գոգի մոտ առաջին անգամ սկսեցին ի հայտ գալ հոգեկան խանգարման նոպաներ, որոնք շարունակաբար կրկնվում էին, և Վան Գոգը ինքնակամ որոշեց բուժվել Սուրբ Պավել անվամբ հոգեբուժական հիվանդանանոցում։ Հոգեբուժարանը գտնվում էր Արլայից ոչ հեռու գտնվող՝ Սեն-Ռեմիում՝ նախկին ավգուստինյան մենաստանում։ Այնտեղ Վան Գոգը մնաց 1889 թվականի մայիսից մինչև 1890 թվականի մայիսը։ Այդ վերականգնողական կենտրոնի տնօրեն՝ բժիշկ Պեյոնը և Վան Գոգի եղբայր՝ Տեո Վան Գոգը (նկարների վաճառական) աշխատում էին նկարչի համար ստեղծել բոլոր հարմարությունները, որպեսզի նա ստեղծագործի։ Գտնվելով հիվաանդանոցում Վան Գոգը չէր կարողանում բնությունից պատկերներ նկարել, այդ պատճառով նա սկսեց օգտագործել լիտոգրաֆիան, փորագրությունը և այլ արվեստագետների սև ու սպիտակ վերարտադրությունը, որպես իր նկարների բնական հիմքեր։ Այդ շրջանի հիմնական հատվածում նա կրկնօրինակներ էր պատրաստում՝ Ժան Ֆրանսուա Միլլեի, Ռեմբրանդտի, Դելակրուայի, Դոմիեի փորագրումի միջոցով։
Մի անգամ նա իր եղբայր Տեոից խնդրեց իրեն ուղարկել Ռեգամեի «Կատորգա» փորագրությունը, բայց հավանական է, որ Տեոն չէր կարողացել այն ձեռք բերել։ Վան Գոգը դրա փոխարեն աշխատանքները սկսեց Գյուստավ Դորեի «Բանտում» նկարի փորագրության վրա, որը հիմնված էր Բ. Ժերալդի «Լոնդոն» գրքի վրա (1872)։
Դորեի փորագրությունում խատկերված էր Նյու-Գեյթյան բանտի վեցանկյուն բակը, որտեղ տեղի էր ունենում այսպես կոչված «բանտարկյալների շքահանդեսը»։ Այդ «շքահանդեսի» իմաստն այն է, որ հանցագործին բազմակի անգամներ անցկացնում էին խուզարկուի մոտով, որպեսզի նա մտապահի նրանց դեմքերը։
Վան Գոգը վերապատկերեց փորագրությունը մի քանի փոփոխություններով։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բանտարկյալների զբոսանքը (նկար) կատեգորիայում։ |