Բավարիայի պետական օպերա Bayerische Staatsoper |
---|
Բավարիայի պետական օպերայի շենքը |
Տեսակ | օպերային ընկերություն |
---|
Տնօրեն | Կլաուս Բախլեր |
---|
Երկիր | Գերմանիա |
---|
Գտնվելու վայրը | Մյունխեն, Գերմանիա |
---|
Հիմնադրման ամսաթիվ | 1653 թ |
---|
Անվանված է | Բավարիա |
---|
Նախկին անվանումներ | Բավարիայի պալատական օպերա |
---|
Գլխավոր դիրիժոր | Քենտ Նագանո |
---|
Կայք | bayerische.staatsoper.de |
---|
Բավարիայի պետական օպերա (գերմ.՝ Bayerische Staatsoper), օպերային թատրոն Մյունխենում։
Օպերային թատրոնը հիմնադրվել է 1653 թվականին։ Բավարիայի պետական բալետի հետ մեկտեղ տարեկան բեմադրվում է գրեթե 350 օպերային և բալետի ներկայացում։ Ներկայացումները բեմադրվում են Մյունխենի ազգային թատրոնում, որը գտնվում է Մաքսիմիլիան I հրապարակում, ինչպես նաև Փրինս Ռեջենտ թատրոնում (գերմ.՝ Prinzregententheater) և Օլդ Ռեզիդենս թատրոնում (գերմ.՝ Alten Residenztheater (Cuvilliés-Theater))։ 2010 թվականի հունիսին առաջին անգամ ներկայացումներն անցան Մյունխենի օպերային փառատոնի համար նախատեսված ժամանակավոր դահլիճում։ Երաժշտական ձևավորումը կատարում է Բավարիայի պետական նվագախումբը։
Բավարիայի պետական օպերայի երաժշտական ղեկավարն է դիրիժոր Քենտ Նագանոն։ 2010 թվականին Բավարիայի մշակութային նախարար Վոլֆգանգ Հոյբիշը հայտարարեց, որ 2013 թ այդ պաշտոնը կանցնի դիրիժոր Կիրիլ Պետրենկոյին[1]։
1875 թվականից կազմակերպվում է Մյունխենի օպերային փառատոնը, որը հանդիսանում է աշխարհի կարևորագույն երաժշտական փառատոներից մեկը։
- 1867-1893՝ Կառլ ֆոն Պերֆալ
- 1895-1905՝ Էռնստ ֆոն Պոսարտ
- 1912-1918՝ Կլեմենս ֆոն Ֆրանկենշտայն
- 1924-1934՝ Կլեմենս ֆոն Ֆրանկենշտայն
- 1937-1940՝ Կլեմենս Կրաուս
- 1947-1952՝ Գեորգ Հարտման
- 1952-1967՝ Ռուդոլֆ Հարտման
- 1967-1976՝ Գյունտեր Ռեներտ
|
- 1977-1982՝ Ավգուստ Էվերդինգ
- 1983-1993՝ Վոլֆգանգ Զավալիշ
- 1993-2006՝ Փիթեր Ջոնաս
- 2006-2008՝ Քենտ Նագանո
- 2008 մինչ այժմ՝ Կլաուս Բախլեր
|
- 1836-1867՝ Ֆրանց Լախներ
- 1867-1869՝ Հանս ֆոն Բյուլով
- 1870-1877՝ Ֆրանց Վյուլներ
- 1872-1896՝ Գերման Լևի
- 1894-1896՝ Ռիխարդ Շտրաուս
- 1901-1903՝ Գերման Զումպե
- 1904-1911՝ Ֆելիքս Մոտլ
- 1913-1922՝ Բրունո Վալտեր
- 1922-1935՝ Հանս Կնապերտսբուշ
- 1937-1944՝ Կլեմենս Կրաուս
|
- 1945՝ Հանս Կնապերտսբուշ
- 1946-1952՝ Գեորգ Շոլտի
- 1952-1954՝ Ռուդոլֆ Կեմպե
- 1956-1958՝ Ֆերենց Ֆրիչաի
- 1959-1968՝ Ջոզեֆ Կայլբերտ
- 1971-1992՝ Վոլֆգանգ Զավալիշ
- 1992-1998՝ Պետեր Շնայդեր
- 1998-2006՝ Զուբին Մետա
- 2006-2013՝ Քենտ Նագանո
|
- Ջովաննի Ֆերանդինիի «Կատոնը Ուտիկայում», (գրված Պիետրո Մետաստազիոյի լիբրետոյի հիման վրա) (հոկտեմբերի 2, 1753 թ)
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Թվացյալ պարզամիտը», (հունվարի 13, 1775 թ)
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Իդոմենեոս, Կրետեի արքա», (հունվարի 29, 1781 թ)
- Անտոնիո Սալիերիի (գրված Պիետրո Մետաստազիոյի լիբրետոյի հիման վրա) «Սեմիրամիդա», (փետրվարի 1, 1782 թ)
- Ֆրանս Դանցի «Իֆիգենիան Ավլիսում», (հունվարի 27, 1807 թ)
- Ֆրանց Լախների «Բենվենուտո Չելինի», (հոկտեմբերի 7, 1849 թ)
- Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա», (հունիսի 10, 1865 թ)
- Ռիխարդ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները», (հունիսի 21, 1868 թ)
- Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին», (սեպտեմբերի 22, 1869 թ)
- Ռիխարդ Վագների «Վալկիրիա», (հունիսի 26, 1870 թ)
- Ռիխարդ Վագների «Փերիներ», (հունիսի 29, 1888 թ)
- Էնգելբերտ Համփերդինկի «Արքայական երեխաներ», (հունվարի 23, 1897 թ)
- Ռիխարդ Շտրաուսի «Խաղաղության օրը», (հուլիսի 24, 1938 թ)
- Կառլ Օրֆի «Լուսին», (փետրվարի 5, 1939 թ)
- Ռիխարդ Շտրաուսի «Կապրիչիո», (գրված Կլեմենս Կրաուսի լիբրետոյի հիման վրա), (հոկտեմբերի 28, 1942 թ)