Բարբարա ֆր.՝ Barbara | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | երաժշտական ֆիլմ և դրամա |
Թեմա | Բարբարա |
Թվական | մայիս 2017 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Մաթյո Ամալրիկ |
Պրոդյուսեր | Patrick Godeau? |
Սցենարի հեղինակ | Մաթյո Ամալրիկ |
Դերակատարներ | Ժաննա Բալիբար, Մաթյո Ամալրիկ, Vincent Peirani?, Օրոր Քլեման, Գրեգուար Կոլեն և Պիեռ Միշոն |
Օպերատոր | Քրիստոֆ Բյուկարն |
Մոնտաժ | Ֆրանսուա Ժեդժիե |
Տևողություն | 97 րոպե |
«Բարբարա» (անգլ.՝ Barbara), 2017 թվականի ֆրանսիական դրամատիկ, ռեժիսոր` Մաթյո Ամալրիկ[1][2]։ Գլխավոր դերերում խաղացել են Ժաննա Բալիբարը և Մաթյո Ամալրիկը։ Այն պատմում է մի դերասանուհու մասին, որը պատրաստվում է խաղալ ֆրանսիացի հայտնի երգչուհի Բարբարայի դերը[3]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 18-ին Կաննի կինոփառատոնի Un Certain Regard բաժնում[4]։ Այն թողարկվել է Ֆրանսիայում 2017 թվականի սեպտեմբերի 6-ին[5]։
Բրիջիտը նախապատրաստվում է ֆրանսիացի հայտնի երգչուհի Բարբարայի դերին։ Դերասանուհին ուշադիր ուսումնասիրում է նրա բնավորությունը, ժեստերը, բարքերն ու հնչերանգը։ Նա սովորում է երաժշտական նշանները (նոտաները), ընդօրինակում է դեմքի արտահայտությունները, ինչպես անում է Բրիջիտը, և ավելի ու ավելի, ու նա աստիճանաբար ձուլվում է կերպարի հետ։ Ռեժիսորը պատրաստվում է նաև նկարահանել ֆիլմը. նա ուսումնասիրում է արխիվային կադրերը և բծախնդրորեն ընտրում է երաժշտությունը։ Նա ոգեշնչվում է և նույնիսկ հմայվում, բայց Բարբարայո՞վ, թե՞ նրա նոր մարմնավորողով։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 18-ին Կաննի կինոփառատոնի Un Certain Regard բաժնում[4]։ Այն թողարկվել է Ֆրանսիայում 2017 թվականի սեպտեմբերի 6-ին[5]։
Գրախոսությունների ագրեգատոր Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 83% դրական վարկանիշ` հիմնված 18 գրախոսությունների վրա (միջին գնահատականը 10-ից 6.97)[6]: Metacritic կայքում ֆիլմը 100 առավելագույնից ունի 68 գնահատականը` հիմնված 7 քննադատության վրա, որոնք «հիմնականում դրական ակնարկներ» են[7]։
Variety-ի անդամ Ջեյ Վայսբերգը բարձր է գնահատել Ժաննա Բալիբարի կատարումը ֆիլմում` ասելով. «Նա ունի ոչ միայն Բարբարայի հայացքը, այլև ժեստերը, և այն անսովոր ուղին, որով մոնտաժը դերասանուհուն կապում է թեմայի հետ, հետաքրքրությունը բավականին բարձր է պահում»[8]։ The Hollywood Reporter-ի անդամ Լեսլի Ֆելպերինը ֆիլմն անվանել է «ինքնաբերական և երբեմն աչք ծակող, ինքնաներողամիտ աշխատանք, որը հենց ֆրանսիացի հեռուստադիտողների և փառատոնների համար է»[9]։
Կինոմրցանակ | Արարողության ամսաթիվ | Կատեգորիա | Ստացող(ներ) | Արդյունք | Ծանոթագրություն(ներ) |
---|---|---|---|---|---|
Կաննի կինոփառատոն | 2017 թվական, մայիսի 27 | Ֆիլմի պոեզիա | Բարբարա | Հաղթանակ | [10] |
Ժան Վիգոյի մրցանակ | 2017 թվական, հունիսի 12 | Լավագույն ֆիլմ | Բարբարա | Հաղթանակ | [11][12] |
Լուի Դելլյուկի մրցանակ | 2017 թվական, դեկտեմբերի 15 | Լավագույն ֆիլմ | Բարբարա | Հաղթանակ | [13][14] |
Լյումիեր կինոմրցանակ | 2018 թվական, փետրվարի 5 | Լավագույն ֆիլմ | Բարբարա | Առաջադրված | [15] |
Լավագույն ռեժիսոր | Մաթյո Ամալրիկ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Ժաննա Բալիբար | Հաղթանակ | |||
Լավագույն կինեմատոգրաֆ | Քրիստոֆ Բոկարն | Հաղթանակ | |||
Սեզար | 2018 թվական, մարտի 2 | Լավագույն ֆիլմ | Բարբարա | Առաջադրված | [16][17] |
Լավագույն ռեժիսոր | Մաթյո Ամալրիկ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Ժաննա Բալիբար | Հաղթանակ | |||
Լավագույն բնօրինակ սցենար | Մաթյո Ամալրիկ, Ֆիլիպ Դի Ֆոլկո | Առաջադրված | |||
Լավագույն կինեմատոգրաֆիա | Քրիստոֆ Բոկարն | Առաջադրված | |||
Լավագույն մոնտաժ | Ֆրանսուա Գեդիգիեր | Առաջադրված | |||
Լավագույն հնչյունավորում | Օլիվեր Մովզեն, Նիկոլաս Մորո, Ստեֆան Դիեբաութ | Հաղթանակ | |||
Հագուստի լավագույն ձևավորում | Պասկալին Շահան | Առաջադրված | |||
Լավագույն բեմադրող-նկարչի աշխատանք | Լաուրենթ Բաուդե | Առաջադրված |
|