Բարբին և արքայադուստրերի ակադեմիան անգլ.՝ Barbie: Princess Charm School | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ և ընտանեկան ֆիլմ |
Կերպարներ | Barbara Millicent Roberts? |
Հորինված երկիր | Բարբի տիեզերք |
Շարքի մասն է | Բարբի |
Ռեժիսոր | Ezekiel Norton? |
Հնչյունավորում | Նիկոլ Օլիվեր, Morwenna Banks?, Brittney Wilson?, Shannon Chan-Kent? և Էլի Լիբերտ |
Երկիր | ![]() ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Rainmaker Entertainment |
Դիստրիբյուտոր | Universal Studios Home Entertainment?, Նեթֆլիքս և Universal Studios |
Տևողություն | 81 րոպե |
Շարք | Բարբի |
Թվական | 2011 |
Բարբին և արքայադուստրերի ակադեմիան (անգլ.՝ Barbie: Princess Charm School), ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորներն են Ուիլյամ Լաուն և Տերրի Կլասեն։ Մուլտֆիլմը թողարկվել է և 2011 թվականի սեպտեմբերի 13-ին[1]։
Բարեսիրտ աղջիկ Բարբիի դերը կատարում է Բլեր Ուիլոուսը։ Բարբին պատիվ ունի սովորելու Արքայադստրերի ակադեմիայում։ Դա մի զարմանալի տեղ է, որտեղ արքայադուստրերը սովորում են պաշտոնական պարեր, թեյախմության վարվեցողության կանոններ և ճիշտ վարք։ Բլերը հիացած է դասերով, միշտ օգնել պատրաստ փերիներով և նոր ընկերուհիներով` արքայադուստրեր Խալդիով և Այլայով։ Երբ արքայական դայակը հասկանում է, որ Բլերը նման է իրենց թագավորությունից կորած արքայադստերը, նա ամեն կերպ փորձում է խանգարել նրան նստել գահին։ Բլերը, Խալդին և Այլան պետք է բոլորին ցույց տան կախարդված թագը, որը նրանք գտել են, դնեն այն Բլերի գլխին, և եթե թագը փայլի, ապա հենց Բլերն է իրական արքայադուստրը։ Այդպիսով նրան կապացուցեն, որ նա գահի իրավունք ունի։
|