Բարըշ Աքարսու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 29, 1979 Զոնգուլդաք (քաղաք), Զոնգուլդաքի մարզ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 4, 2007[1] (28 տարեկան) Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | երգիչ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Կայք | baris-akarsu.com |
![]() |
Բարըշ Աքարսու (Barış Akarsu; հունիսի 29, 1979, Զոնգուլդաք (քաղաք), Զոնգուլդաքի մարզ - հուլիսի 4, 2007[1], Բոդրում, Մուղլայի մարզ, Թուրքիա), թուրք ռոք երաժիշտ և դերասան, ով հայտնի է դարձել 2004 թվականի հուլիսից «Akademi Türkiye» (Թուրքիայի ակադեմիա) հեռուստաշոույում հանդես գալուց հետո։ Երեք տարիների ընթացքում թողարկել է երկու ալբոմ, ինչպես նաև նկարահանվել է «Yalancı Yarim» (Սրրելի խաբեբան) հեռուստասերիալում, որը հեռարձակվել է Star TV հեռուստաալիքով[2]։
Բարըշ Աքարսուը ծնվել և մեծացել է Ամասրա քաղաում Թուրքիայի հյուսիսային հատվածում։ Նա դարջել է ռոք երաժշտության երկրպագու և նախընտրել է Ռուհի Սույի, Ջեմա Կարաջայի և Բարշ Մանչոյի երգերը, ինչպես նաև խմբերի, ինչպիսիք են՝ «U2»-ը և «Լեդ Զեփելին»-ը։
Բարըշը և իր ընկերները հավաքել էին ափամերձ Ամասրա քաղաքում՝ զրուցելու և կիթառով երգեր երգելու համար։ Այնտեղ Բարըշը ձեռք բերեց երաժշտական գործիքներ նվագելու և երգելու հմտություններ։ Երգը կարևոր տեղ է գրավել նրա կյանքում։ Հետաքրքրվում էր նաև տեկվանդոյով, բասկետբոլով և առագաստային սպորտով (դպրոցական տարիներին հետաքրքրված է եղել Ամասրայի առագատային սպորտի (մրջին դպրոցում սովորելու տարիներին հաճախել է նաև Ամասրայի պրոֆեսիոնալ առագաստային սպորտի ակումբ)։
Նախքան երաժշտական և կինոնախագծերում հայտնի դառնալը Բարըշը աշխատել է Անթալիայի լողափնյա հանգստյան գոտում։ Այնուհետև նա տեղափոխվել է Կարադենզ Էրեգլի քաղաք, որտեղ սկսել է երգել խորտկարաններում, Տեղական հեռուստատեսությամբ և ռաիոյով, նախքան Թուրքիայի ակադեմիական հեռուստաշոուում հանդես գալը։ Շատ չանցած, շոուի իր հաղթանակից հետո, տեղափոխվել է Ստամբուլ՝ երաժշտական գործունեությունը շարունակելու համար։
2006 թվականի օգոստոսին Բարըշ Աքարսուն թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Islak Islak» վերնագրով, որին հաջոդել է երկրորդը՝ «Dusmeden Bulutlarda Kosmam Gerek» վերնագրով։ Նա իր առաջին ալբոմից ցուցադրել է «Islak Islak», «Kimdir O», «Mavi» և «Amasra» երգերի տեսահոլովակները, իսկ երկրորդ ալբոմից՝ «Vurdum En Dibe Kadar» և «Yaz Demedim» երգերի տեսահոլովակները։ Նա գրել է իր երկրորդ ալբոմի «Ben» և «Yeter Be» երգերի տեքստը և երաժշտությունը։ Մահվան պատճառով անավարտ է մնացել նրա երրորդ ալբոմը։
Բարըշը «Yalancı Yarim» հայտնի կատակերգական սերիալու խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Այն եղել է որպես զվարճալի ամառային նախագիծ, բայց նրա հաջողությունից և երկրպագուների խնդրանքներից հետո արտադրողները շարունակեցին նկարահանել նոր դրվագներ։ Այդ շոուում Բարըշը ներկայացնում է Թարեկ անունով հարուստ երիտասարդի, ով կրթություն ստանալու նպատակով մեկնում է Իտալիա, բայց շուտով դառնում է Ռալլինգի ամենահաջողակ վարորդը։ Նրա հայրը, ով բանկի սեփականատեր էր, իմնաում է որդու մասին, որի հետևանքով Թարեկը ստիպված է լինում մնալ Թուրքիայում՝ աշխատել և վճարել ուսման ծաղսերը։
Այսպիսով, Թարեկը աշխատանքի է անցնում այլ ազգանվան տակ, որպես Նազի վարորդ։ Նազի հորը բիզնեսների համար վարկ էր հարկավոր, որը նա ցանկանում էր վերցնել այն բանկից, որի տնօրենը Թարեկի հայրն էր։
Թարեկը իր հոր հակակրանքների մասնին տեղեկություններ է տալիս Նազի հորը, որի արդյունքում նրանք (Նազի և Թարեկի հայրերը) ընկերներ են դառնում։ Որպես վարորդ, իր աշխատանքի ընթացքում, Թարեկը և Նազը սիրահարվում են իրար, սակայն նրանցից ոչ ոք չի ցանկանում առաջինը ընդունել մյուսին։
Բացի դրանից, 2005 թվականին Բարըշ Ակարսը եղել է F5-ի անդամ՝ ածիկ խմիչքը խթանելու համար։
2007 թվականի հունիսի 29-ին Բարըշը իր երկու ընկերների հետ մասին գնացել էին Բոդրու՝ Բարշայի ծննդյան տարեդարձը նշելու։ Նրանց ավտոմոքենան բախվել է բեռնատարին այն խաչմերուկում, որը չի կառավարվում լուսացույցի օգնությամբ։ Ավտովթարի օրը մահացել են վարորդը, աղջիկը, Զեյնեպ Կոչակը, ինչպես նաև ուղևոր Նալան Կարխամանը։ Բարըշը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ 2007 թվականի հուլիսի 4-ին Բարըշ Ակարուսը մահացել է ավտովթարից ստացած ծանր վնասվածքների պատճառով։ Բարըշի զայրացած երկրպագուների բողոքի արդյունքում այդ խաչմերուկում, որտեղ տեղի է ունեցել ավտվթարը, տեղադրվել է լուսացույց[3]։
Ալբոմներ | Թողարկում |
---|---|
Islak Islak |
հուվարի 14, 2005 |
Düşmeden Bulutlara Koşmam Gerek |
օգոստոսի 17, 2006 |
Ayrılık Zamansız Gelir (Posthumous) |
հունվարի 4, 2008 |
Տարի | Անվանումը | Ալբոմ |
---|---|---|
2004 | «Islak Islak» | Islak Islak |
2004 | «Amasra» | Islak Islak |
2006 | «Vurdum En Dibe Kadar» | Düşmeden Bulutlara Koşmam Gerek |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարըշ Աքարսու» հոդվածին։ |
|