Բարտոլոմեո Պասերոտի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1529[1][2] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[3] |
Վախճանվել է | հունիսի 3, 1592[3][1][4] (62 տարեկան) |
Մահվան վայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և ուսուցիչ |
Ոճ | մաներիզմ |
Ժանր | դիմապատկեր և կրոնական նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Ագոստինո Կարաչի |
Զավակներ | Tiburzio Passarotti?[5] |
Bartolomeo Passerotti Վիքիպահեստում |
Բարտոլոմեո Պասերոտի (անգլ.՝ Bartolomeo Passerotti, հունիսի 28, 1529[1][2], Բոլոնիա, Պապական մարզ[3] - հունիսի 3, 1592[3][1][4], Բոլոնիա, Պապական մարզ), Մաներիզմի դարաշրջանի բոլոնյացի նկարիչ, իտալական նկարչությունում, Նատյուրմորտ ժանրի հիմնադիրը։ Նկարել է ինչպես նկարներ, այնպես էլ կրոնական կոմպոզիցիաներ։ Նրա «Պասերոտի» ազգանունը հաճախ շփոթում են «Պասարոտի» ազգանվան հետ։
Ծնվել է Բոլոնյա քաղաքում։ 1551-1560 թվականներին աշխատել է Հռոմում, նախ ճարտարապետ Ջակոմո դա Վինյոլայի մոտ, իսկ հետո նկարիչ Թեոդոր Ցուկարիի արվեստանոցում։ 1560 թվականին նկարիչը վերադարձել է Բոլոնյա, որտեղ կառուցել է արվեստի ստուդիա, չխզելով կապերը Հռոմի հետ։ Ստեղծագործել է կրոնական թեմաներով, հետևելով հռոմեական մաներիզմի ավանդույթներին։ Չափազանց ազատ է եղել իր նկարներում։ Չի վախեցել իր նկարներում ներառել կենդանիներին կենցաղային տարբեր դիրքերում։ Հետագայում, երբ նրա կողմից նկարված անձանց անունները կորչում են, սա պատճառ է հանդիսանում որպեսզի նրա նկարները անվանվեն «Բուսաբանը», «Նվագախմբի քարտուղարը», «Վինահարը»։ Նա իտալացի նկարիչներից առաջինն էր, ով ստեղծել է նատյուրմորտներ ժանրային բծավորումով («Ձկների խանութ», «Վաճառողները մսի խանութում», «Որսամսերի խանութ»), որոնք հիշեցնում էին հոլանդացի վարպետների նմանատիպ աշխատանքներ, որոնցից էին Պիտեր Արտսենը և Յոակիմ Բեկելարը։ Նրա աշակերտներից են եղել`
Ամուսնացած է եղել և ունեցել է չորս որդի ովքեր հոր նկարչական արվեստանոցում եղել են հոր օգնականները և նույնպես եղել են նկարիչներ։ Բարտոլոմեո Պասերոտիի կենցաղային գծին հետևել է Անիբալե Կարաչին, ով ստեղծել է իր սեփական տարբերակներով «Մսի խանութ» նկարի շարքը։ Որոշ արվեստագետներ նրան են վերագրում նաև «Շախմատ խաղացողները» նկարը, որը նկարվել է 1590 թվականին և գտնվում է Բեռլինյան պատկերասրահում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարտոլոմեո Պասերոտի» հոդվածին։ |
|