Տեսակ | համալսարան և Կոնսերվատորիա |
---|---|
Միջազգային անվանում | Baku Academy of Music |
Հիմնադրված է | 1920 |
Անվանված է | Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով |
Տիպ | կոնսերվատորիա |
Ռեկտոր | Ֆարհատ Բադալբեյլի |
Երկիր | Ադրբեջան |
Հասցե | AZ1000, Բաքու, Շամսի Բադալբեյլի փողոց 98 |
Կայք | musicacademy.edu.az(ադրբ.) |
Baku Academy of Music Վիքիպահեստում |
Բաքվի երաժշտական ակադեմիա (ադրբ.՝ Üzeyir Hacıbəyov adına Bakı Musiqi Akademiyası, նախկին անվանումը՝ Ադրբեջանի պետական կոնսերվատորիա) երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Բաքվում։ Հիմնադրվել է 1920 թվականին։
1919 թվականին կոմպոզիտոր Հաջիբեկովը Ադրբեջանի կրթության ժողովրդական կոմիսարիատում առաջ է քաշում Ադրբեջանում կոնսերվատորիա բացելու հարցը։ 1920 թվականի մայիսի 25-ին հիմնադրվում է Ադրբեջանի պետական կոնսերվատորիան։ 1939 թվականին Հաջիբեկովը դառնում է կոնսերվատորիայի ռեկտոր։ 1991 թվականին կոնսերվատորիան անվանափոխվում է Հաջիբեկովի անվան երաժշտական ակադեմիայի։
1930 թվականին Բաքվի հայկական Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը քանդել և տեղում կառուցել են կոնսերվատորիայի նոր շենքը[1][2]։
Ակադեմիան ունի 3 ֆակուլտետ, 18 ամբիոն։
Ակադեմիային կից գործում են՝
Գործում են նաև 2 գիտական լաբորատորիա։ 2002 թվականի տվյալներով ակադեմիայի գրադարանն ունեցել է 235.000 կտոր գրականություն[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքվի երաժշտական ակադեմիա» հոդվածին։ |
|