| |||
Երկիր | Իրան | ||
Կարգավիճակ | խանություն | ||
Մտնում է | Իրան | ||
Վարչկենտրոն | Բաքու | ||
Խոշորագույն քաղաք | Բաքու | ||
Հիմնական լեզու | Թուրքերեն, | ||
Ազգային կազմ | թուրքեր, պարսիկներ, հայեր | ||
Կրոնական կազմ | Շիա իսլամ Սուննի իսլամ Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տարածք | 2 000 | ||
Հիմնադրված է | 1720-1806 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Աղվանք | ||
Բաքվի խանություն (պարս.՝ خانات باکو — Khānāt-e Baku), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1720-1806 թվականներին։ 1722-23 թվականների Կասպիական արշավանքի ժամանակ ռուսական զորքերը գրավել էին Բաքու քաղաքը և ծովափնյա բնակավայրերը՝ Շամախիից արևելք ընկած տարածքները թողնելով թուրքերին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736 թվականին այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747 թվականին հստակեցվում են Բաքվի խանության սահմանները, որը ձևավորվել էր Շամախիի կուսակալության արևելյան փոքր հատվածում։ 1806 թվականի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը երկրորդ անգամ են գրավում քաղաքը, և Գյուլիստանի պայմանագրով խանությունը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ։
Խանության տարածքը կազմել է շուրջ 2 000 քառ. կմ՝ զբաղեցնելով պատմական Աղվանքի Ապշերոն թերակղզին։ Այժմ խանության տարածքը ամբողջությամբ մտնում է Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ։
1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Բաքվի խանությունը Գանձակի խանության և մի քանի մուսուլմանաբնակ խանությունների, ինչպես նաև Ղարաբաղի ու Գանձակի խանությունների հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ 1846 թվականին Կուր գետից արևելք ընկած մանր ու միջին խանությունները ձևավորում են վարչատարածքային միավոր՝ Բաքվի նահանգը` Բաքու կենտրոնով։
Բաքուն (ադրբեջաներեն՝ Բաքի, հավանաբար ծագել է պարսկերեն باد کوبه բառից, բադ քուբե` քամահարված)։
Բաքվի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերագրվում է մ.թ.ա. 1-ին դարին։ Քաղաքը իր շրջակայքով մտել է Աղվանքի թագավորության մեջ։ 500 թվականին Առանշահիկների տոհմից սերող Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին։ 7-րդ դարում Աղվանքը, Վրաստանը և Հայաստանը մտել են Արմինիա կուսակալության մեջ։ Ավելի ուշ՝ Բագրատունիների թագավորության շրջանում (885-1045), այն մտնում էր Շիրվանում ստեղծված ամիրայության մեջ։
Պատմության հիմնական տեղեկությունները սկսվում են 12-րդ դարից, երբ քաղաքում վերջնականապես հաստատվում է մուսուլմանական տիրապետություն։ Շամախիում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո Շիրվանշահերի պետության կենտրոն է դառնում Բաքու քաղաքը։ Մայրաքաղաքային կյանքը կարճ է տևում, և այն անցնում է թաթար-մոնղոլների, ապա թուրքմենների ձեռքը։ Բաքուն 1501 թվականին գրավել է Սեֆյան Պարսկաստանը, և այն մտել է Շամախիի կուսակալության մեջ։ Ժամանակ առ ժամանակ այն գրավել են օսմանցիները։ 1722 թվականին գրավել են Պետրոս կայսեր զորքերը։ 1747 թվականին Բաքուն դարձել է համանուն խանության կենտրոնը։
Բաքվի պատմական մասից պահպանվել են Ամրոցը կամ Իչերիշահերը (պետական ճարտարապետական ինստիտուտ-արգելոց), Շիրվանշահերի պալատը (ադրբ.՝ Şirvanşahlar saray, 15-րդ դար), Սընըղ Կալա մզկիթը (11-րդ դար), Բաիլովյան քարերը (13-րդ դար), Քըզ Կալասըն (ադրբ.՝ Qız qalası՝ Կույսի աշտարակը, 13-րդ դար) և այլն։
19-րդ դարի կեսերին Բաքվի խանության կամ Ապշերոնի թերակղզու տարածքում հաշվվում էր մոտ 4 տասնյակ գյուղ, որոնք մասամբ զբաղվում էին ծովային առևտրով ու նավթի հանույթով։
Բաքվի խաները հիմնականում Աֆշարիների դինաստիայից էին։ Նրանք Նադիր շահի մահից հետո՝ 1747 թվականին համարյա անկախ էին։ Այս վիճակը տևում է մինչև 1790-ական թթ., երբ աղա Մահմեդ խանը՝ Պարսկաստանի նոր շահը, պատժիչ արշավանք է կատարում Անդրկովկաս։ Հյուսիսային Իրանի խանությունները, բացի Երևանից ու Նախիջևանից, Պարսկաստանի կազմում մնում են 10-20 տարի՝ մինչև 1813 թվականի Գյուլիստանի հաշտությունը։