Բեատրիս Հաթոն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1893[1] |
Ծննդավայր | Lakes Creek |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1990 (97 տարեկան) |
Վախճանի վայր | Indooroopilly |
Կրթություն | Rockhampton Grammar School? |
Անդամություն | Queensland Institute of Architects? |
Beatrice May Hutton Վիքիպահեստում |
Բեատրիս Հաթոն, (հուլիսի 16, 1893[1], Lakes Creek - հոկտեմբերի 7, 1990, Indooroopilly), հայտնի նաև որպես Բի Հաթոն, ավստրալիացի ճարտարապետ։ 1916 թվականի հոկտեմբերին նա դարձավ առաջին կինը, որն ընդունվեց Ավստրալիայի ճարտարապետության ինստիտուտ։ Դա հետևեց ավելի վաղ դիմած կանանց՝ կին լինելու հիմքով մերժմանը, նրանց թվում էր Ֆլորենս Թեյլորը 1907 թվականին[2]։
Ծնված լինելով 1893 թվականի հուլիսի 16-ին Ֆոլիում, Լեյքս Կրիկ, Քվինսլենդ, Բեատրիսը անասնապահ և տեսուչ Ֆալկոներ Վեսթ Հաթոնի և Կլարա Սյուզանայի յոթ երեխաներից երկրորդն էր[3][4]։ Կյանքի վաղ տարիները նա անց է կացրել ընտանեկան միջավայրում Քոմեթ Դաունի մոտ։ Երաշտը ստիպեց ընտանիքին դուրս գալ այդտեղից 1902 թվականին և տեղափոխվել Ռոքհեմփթոն 1906 թվականին[5], որտեղ նա սովորեց Ռոքհեմփթոնի տարրական դպրոցում[2]։
Բեատրիս Հաթոնը ոչ մի պաշտոնական ճարտարապետական կրթություն չի ստացել, բայց իր ուսուցումը նախ սկսել է Ռոքհեմփթոնում, իր հոր վերահսկիչ գրասենյակում։ Նա սկզբում ցանկացել էր ընտրել հետազոտական կարիերա, սակայն ստիպված էր «ընդունել ճարտարապետությունը որպես մոտակա հնարավոր տարբերակ»[2]։ Հետագայում նա Hocking and Palmer ընկերությունում էր որպես աշակերտ, որը էդվին Մորտոն Հոքինգսի ճարտարապետական գրասենյակն էր[3]։ Նա Հոքինգսի պատերազմական ծառայության ընթացքում դարձավ ընկերության գլխավոր գեղանկարիչը[3][5]։
Հաթոնը դարձավ Ավստրալիայի ճարտարապետական ինստիտուտ ընդունված առաջին կինը, երբ 1916 թվականի հոկտեմբերի 30-ին դարձավ Քվինսլենդի ճարտարապետական ինստիտուտի անդամ[4][6]։ Սիդնեյի The Salon ճարտարապետական ամսագիրը տեղեկացրեց[2].
Քվինսլենդյան ինստիտուտը, մեր տեղեկություններով, կին անդամ ընդունած առաջին ավստրալիական ինստիտուտն է... թեկնածուի կողմից ինստիտուտի խորհուրդ ներկայացված հավատարմագրերը ցույց են տվել, որ Միսս Հաթոնը լուրջ և աշխատասեր ուսանող է, և դիմումը աջակցվում է ղեկավարության կողմից - [2]
|
Հասկանալի չէ, թե ինչ ավանդ ունի Հաթոնը Hockings and Palmer ընկերության աշխատանքում, սակայն Ռոքհեմփթոնում գտնվող մի քանի ընդարձակ ծածկապատշգամբով տներ նշվել են Հաթոնի վաղ շրջանի կարիերայի մեջ, ինչպես օրինակ, այժմ ժառանգության մեջ նշված Rudd Residence-ը։ Շենքերը Հաթոնի առանձնահատուկ հետաքրքրությունն էին և, ինչպես մյուս ավելի վաղ կին ճարտարապետները, նա զգաց, որ կանայք զգալի դերակատարություն ունեն շենքերի նախագծման մեջ, որոնք համապատասխանում են կլիմայի և օգտագործվող աշխատատուժի պահպանման առանձնահատկություններին[2]։
Նրա կարիերան շարունակվել է 1916 թվականի վերջին Սիդնեյ տեղափոխվելուց հետո, երբ նրա աշխատանքը կենտրոնացած էր հիմնականում բնակելի շենքերի նախագծերի վրա, ինչպես Նոր Հարավային Ուելսյան Մասոնային ակումբի շենքը (1927) և Սիրիուսի տունը Մակքուրայ փլեյս փարկում։ 1917 թվականի ապրիլից աշխատել է Քլիվլենդի ճարտարապետ Վիլյամ Շամբերի գլխավորությամբ, 1931-1933 թվականներին դառնալով կրտսեր գործընկեր։ Այդ ընկերությունն այն տարիներին նշված էր որպես Chambers and Hutton Նոր Հարավային Ուելսի գրանցամատյանում, և, հավանաբար, Հաթոնն այդ ժամանակ տնօրենի պաշտոն զբաղեցնող միակ կինն էր Սիդնեյում։ 1934 թվականին նա վերադարձավ Ռոքհեմփթոն, հոգ տանելու իր տարեց ծնողներին, արդյունավետորեն ավարտելով իր ճարտարապետական կարիերան[2]։
Հաթոնը հավատում էր, որ կանայք արժեքավոր ներդրում ունեն բնակարանային նախագծման համար, «կլիմայի համար պիտանի և ժամանակակից ապրելակերպի համար սարքավորված տների նախագծման մեջ», և նա հայտնի էր Ռոքհեմփթոնում և Սիդնեյում իր բնակելի շենքերի աշխատանքներով[4]։
1933 թվականին Հաթոնի կարիերան ընդհատվեց հոր առողջական վիճակի վատացման պատճառով, երբ նա տեղափոխվեց Ռոքհեմփթոն՝ նրան և իր ծեր մորը հոգ տանելու համար։ 1936 թվականին հոր մահից հետո Հաթոնը մոր հետ տեղափոխվեց Բրիսբեյն և արվեստի ստուդիա բացեց Քուին փողոցի վրա գաղութային ընդհանուր շենքում, որտեղ նա ցուցադրում էր և վաճառում իր փայտե փորագրաքանդակները։ 1984 թվականին Ջուդիթ Մակքեյը գրել է, երբ Հաթոնը 90 տարեկան էր, որ «Բեատրիս Հաթոնը ներկայումս ապրում է՝ շրջապատված փայտե փորագրության, խեցեգործության և գորգագործության իր ձեռքի աշխատանքների տպավորիչ զանգվածով։ Նրա ստեղծագործական հմտությունների օգտագործման երկարատև խանդավառությունը ոգեշնչող է։ Նա իր մայրիկի հետ Բրիսբեյնում բացած «Շքեղ տնակ» կոչվող ստուդիայում ցուցադրում էր և վաճառում իր աշխատանքները։ Իր կյանքի վերջին տարիներին նա շարունակում է զարգացնել իր արհեստագործական աշխատանքը՝ 1940 թվականին ճարտարապետական գործունեության կարճ վերադարձով»[2]։
Հաթոնը մահացել է 1990 թվականի հոկտեմբերի 7-ին, Ինդուրուփիլիում, Բրիսբեյն, և դիակիզվել է[4]։ Նա հիշատակվում է կոմերցիոն ճարտարապետության մրցանակով, որը տրվում է Ավստրալիայի Ճարտարապետների ինստիտուտի Քվինսլենդ մասնաճյուղի կողմից, Ռոքհեմփթոնի արվեստի պատկերասրահում Բեատրիս Հաթոնի սենյակով և Կապրիկորնիա քոլեջի Բեատրիս Հաթոնի շենքով, Կենտրոնական Քվիսլենդի համալսարանում, Ռոքհեմփթոն։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Հաթոն» հոդվածին։ |
|