Բելա Բալաշա

Բելա Բալաշա
Ծնվել էապրիլի 6, 1928(1928-04-06)[1]
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Մահացել էմայիսի 10, 1991(1991-05-10)[1] (63 տարեկան)
Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն Հունգարիա և  ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ջոնս Հոփքինսի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԵյլի համալսարան (1959) և Բուդապեշտի համալսարան (1951)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1] և հունգարերեն
Գիտական ղեկավարՈւիլյամ Ջոն Ֆելլներ և Ռոբերտ Թրիֆին
Եղել է գիտական ղեկավարAndré Sapir?[2] և Frank Robert Flatters?[2]
Պարգևներ

Բելա Բալաշա (հունգ.՝ Balassa Béla, ապրիլի 6, 1928(1928-04-06)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - մայիսի 10, 1991(1991-05-10)[1], Վաշինգտոն, ԱՄՆ), հունգարացի տնտեսագետ։

Կենսագրություն և գիտական ներդրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բուդապեշտի համալսարանում։ 1956 թվականի հունգարական հեղափոխությունից հետո արտագաղթել է Հունգարիայից։ Մագիստրոս (1958) և փիլիսոփայության դոկտոր (1959) Եյլի համալսարանում։ Դասավանդել է Եյլում և Ջոն Հոպկինսի համալսարանում։ Համարվում է համաշխարհային բանկի խորհրդատու։ Բալլաս Սամուելսոնի էֆեկտի առաջին բացահայտողներից մեկն է։

Բելա Բալաշան համարում էր, որ իր զարգացման մեջ ցանկացած ինտերգրացիոն միություն պետք է անցնի հետևյալ հինգ փուլով.

  • ազատ առևտրի գոտի
  • մաքսային գոտի
  • ընդհանուր շուկա
  • տնտեսական և տարադրամային փուլ
  • քաղաքական միություն

Ցուցաբերած համեմատական առավելությունների բանաձև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալաշան ուսումնասիրել է ապրանքների արտահանումների կառուցվածքը, ենթադրելով, որ դա լավագույն աստիճանում արտացոլում է երկրի համեմատական առավելությունները և առաջարկել է բանաձև, որի համաձայն պետությունը կարող է կենտրոնանալ ապրանքի արտահանման վրա, եթե նրա այդ ապրանքի առևտրային մասնաբաժինը ավելի մեծ է, քան այլ երկրների միջին ցուցանիշը.

RCAij=((xij÷Xi))⁄(xaj÷Xa )

որտեղ RCAij, ցուցաբերած համեմատական առավելությունների գործակիցն է, xij-ը j ապրանքի արտահանումն է i երկրից, Xi-ը ընդհանուր արտահանումն է i երկրից, xaj-ը j ապրքանի ընդհանուր արտահանումն է a մարզից, Xa-ը ընդհանուր արտահանումն է a մարզից։

Այս բանաձևը ստացել է ցուցաբերած համեմատական առավելությունների ինդեքի անվանումը (RCA): Համաձայն այդ ինդեքսի երկիրը ցուցաբերում է ապրանքի առևտրական առավելություններ շուկայում, որի համար գործակիցը մեծ է 1-ից։ Դա նշանակում է, որ ապրանքի արտահանումը մեծ է սպասվածից, հիմնվելով մարզում դրա պահանջարկի մասին տվյալներից։ Ներկայումս Բալաշայի ինդեքսը համարվում է ավելի տարածված շուկայում ապրանքի համեմատական առավելությունների հաշվվման մեջ, որի հիման վրա ավելի ուշ ձևավորվել են նոր, նոր տնտեսական ինդեքսներին համապատասխան բանաձևեր[5]։

Հիմնական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Տնտեսական ինտեգրացիայի թեորեմը» (The Theory of Economic Integration, 1961);
  • «Արտադրման կառուցվածքը զարգացող երկրներում» (The Structure of Production in Developing Countries, 1971);
  • «Ճապոնիան համաշխարհային տնտեսությունում» (Japan in the World Economy, 1988.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]