Բելա Տալբոտ | |
---|---|
Առաջին անգամ հայտնվել է | «Ամառային գիշերվա երազ» |
Վերջին անգամ հայտնվել է | «Ժամանակը իմ կողմից է» |
Տեղեկություններ | |
Մականուն(ներ) | Էբի[1] Բելա Լուգոշի[2] Ալեքս[3] |
Սեռ | Իգական |
Մասնագիտություն | գող և խաբեբա |
Ընտանիք | Երբ նա 14 տարեկան էր, նրա ծնողները մահացել էին ավտովթարի պատճառով։ Հետքննության ընթացքում բոլոր մեղադրանքները նրա վրայից հանվել էին։ |
Բելա Տալբոտ (Լուգոշի) (անգլ.՝ Bela Talbot "Lugosi"), ամերիկյան Warner Bros. ընկերության Գերբնական հեռուստասերիալի հորինված կերպար, որի դերասանն է Լորեն Կոենը։
«Սև ռոք Բլեք Ռոքում» սերիայում Բելան փորձում է գողանալ և վաճառել Նապաստակի թաթը (հնարավոր է 1,5 դոլլար, քանի որ դա թաթի ամենաբարձր գինն էր)։ Հոգիների սեանսի սարքը գտնելով նա իմանում է, որ թաթը գտնվում է Ջոն Վինչեսթերի պահոցում և դրա համար երկու գողերի է վարձում, որոնք պետք է գողանան թաթը։ Վերջ ի վերջո դառնալով Նապաստակի թաթի գերին նա ստիպված օգնում է Սեմին և Դինին վերացնել թաթի անեծքը։
«Ալ արշալույս» սերիայում հայտնի են դառնում որոշ փաստեր Բելայի կյանքի մասին, օրինակ այն, որ նա խաբում է հարուստ հաճախորդներին, նրանց հետ սեանսներ կատարելով և գերբնական իրեր վաճառելով։
Սերիայի սկզբում թվում է, թե նա ցանկանում է օգնել Դինին և Սեմին, սակայն ավելի ուշ պարզ է դառնում, որ այդպիսով նա ցանկանում է ստանալ «Փառքի ձեռքը», որն ավելի ուշ վաճառվում է հաճախորդին։
Այն ժամանակ երբ Բելան նույնպես տեսնում է հոգի նավը, նա օգնություն է խնդրում եղբայրներից։ Նա գիտեր, որ ամեն ինչ կարող է վերջանա, քանի որ նավը տեսնում են բոլոր նրանք, ովքեր թափում են իրենց ընտանիքի անդամի արյունը, սակայն չնայած դրան, նա չի ցանկանում բացել իր պատմությունը։
Կախարդանք օգտագործելով և երկու եղբայր ծովահենների համար հանդիպում կազմակերպելով Վինչեստերները փրկում են Բելայի կյանքը։ Որպես շնորհակալություն նա եղբայրներին 10 000 դոլար գումար է տալիս։
Թարմ արյուն սերիայում Գորդոն Ուոքերը փախչում է բանտից և գտնում է Բելային, իմանալով, որ նա աշխատել է Վինչեստերների հետ։ Չնայած այն բանին, որ Գորդոնը սպառնում էր նրան, Բելան միայն եղբայրների գտնվելու վայրն է ցույց տալիս Գորդոնին։
Իմանալով, որ Բելան պատմել է Գորդոնին, թե որտեղ են իրենք գտնվում, Դինը սպառնում է սպանել նրան։ Փորձելով կանխել այդ փաստը, Բելան հոգիներից իմանում է Գորդոնի գտնվելու վայրը և այդ տեղեկությունը Դինին է տալիս։
Ամառային գիշերվա երազ սերիայում Բոբբին կոմայի մեջ է ընկնում, իսկ Սեմը և Դինը պարզում են, որ մեղավորը Ջերեմի Ֆրոսթն է՝ բժշկի հիվանդը, որը մանկուց երազներ չէր տեսնում, մինչև այն պահը, երբ բժիշկը նրան «Սայլեն Կապենսիս»՝ երազների աֆրիկական բույս է տալիս։
Վինչեստերները այդ բույսի միջոցով Բոբբիի երազի մեջ են ցանկանում մտնել։ Այն բանի համար, որպեսզի գտնեն այդ հազվագյուտ բույսը, եղբայրները դիմում են Բելային։ Սկզբում նա հրաժարվում է, սակայն ամեն դեպքում գալիս է եղբայրների մոտ և բերում է այդ բույսը (դրանից մի քանի րոպե առաջ Սեմը նրա մասին մի ինտիմ երազ էր տեսել)։ Բելան ասում է, որ ցանկանում է օգնել Բոբբիին, քանի որ վերջինս շատ շուտ փրկել էր նրա կյանքը, ավելի ուշ Բոբբին բացատրում է, որ դա ճիշտ չէ։ Նա մնում է եղբայրներին օգնելու այդ գործում, սակայն շուտով անհայտանում է, իր հետ վերցնելով Վինչեստերների Կոլտը։
«Պատերազմում ինչպես պատերազմում» սերիայում Սեմը և Դինը հետապնդում են Բելլային, ցանկանալով վերադարձնել գողացված Կոլտը։ Սակայն երբ եղբայրները գտնում են Բելայի հյուրանոցային համարը Մոնյումենտում (Կոլորադո), Բելան անանուն զանգ է կատարում, և Վինչեստերների մոտ ոստիկաություն է ուղարկում։
«Ժամանակը իմ կողմից է» սերիայում Դինը իմանում է, որ ինչ-որ Ռուֆուս Տյորներ անունով որսորդ գիտի, որտեղ կարելի է գտնել Բելային։ Դինը ուղևորվում է դեպի Վերմոնտ՝ Ռուֆուսի տան մոտ։ Վերջինս Դինին մի ծրար է տալիս, որի մեջ շատ հետաքրքիր տեղեկություններ կան Բելլայի մասին։ Այդպիսով Դինը իմանում է, որ Բելան (նրա իրական անունը Էբբի է) սպանել է իր ծնողներին, երբ ընդամենը 14 տարեկան էր։ Նրանք մահացել են ավտովթարի պատճառով։ Երբ Դինը գտնում է նրան հյուրանցում, նա ցույց չի տալիս, որ զղջում է ծնողների մահվան համար։ Բելան ասում է, որ այս ընթացքում արդեն կարողացել է վաճառել Կոլտը։ Դինն արդեն պատրաստվում էր սպանել նրան, երբ դռան մոտ մի խուրձ խոտ տեսավ, որը պաշտպանում է Դժոխքի շներից, և որոշեց Բելային նրանց թողնել։
Այդ նույն օրվա գիշերը Բելան գալիս է Էրի (Փենսիլվանիա)։ Մտնելով Վինչեստերների համար, նա կրակում է մահճակալների վրա, մտածելով որ Սեմը և Դինը այնտեղ են, սակայն նրանք արդեն հեռացել էին։ Մեկ ակնթարթ հետո զանգում է Դինը և ասում է, որ ինքը գիտի, որ Բելան չի սպանել իր ծնողներին, նրանց դեմոնն է սպանել ըստ գործարքի, որը Էբբին կնքել է ուղիղ 10 տարի առաջ։ Այսօր այդ գործարքի տարելիցն է, դա նշանակում է, որ Բելան այսօր կմահանա[1], իսկ հոգին կգնա դժոխք։ Բելան բացատրում է, որ Սեմի սպանությունը գործարքից հեռանալու միակ միջոցն է։ Նա ասում է Դինին, որ բոլոր գործարքները Լիլիթի մոտ են գտնվում։ Դինը կախում է խոսափողը։ Արդեն կեսգիշեր է։ Դժոխքի շների ձայները տարածվում են ճանապարհներում...
Ի սկզբանե Բելան որպես կրկնվող կերպար էր ստեղծվում, սակայն ավելի ուշ սերիալը հեռարձակող CW Television Network ընկերությունը հեղինակներին խնդրում է նրան դարձնել երկրորդ անընդհատ երևացող կնոջ կերպար, բացի դեմոն Ռուբիից։ Հետաքրքիր է, որ Կոենը փորձել է Ռուբիի դերը, սակայն ստացել է Բելայի դերը[4][5] Իմանալով Կոենի բրիտանական շեշտադրության մասին, Կրիպկեն նրա հերոսուհուն բրիտանացի է դարձնում։ Ավելի ուշ դերասանուհին ինքն էր նմանակում Բելային այդ կողմից, զգալով, որ նա ինչ որ գաղտնի բաներ ունի, ինչը համապատասխանում է բրիտանական շեշտադրությանը[5]։ Իր դերին պատրատվելու համար Կոենը սովորել է օգտագործել սառը զենքերը[6]։
Քննադատների կարծիքները կերպարի վերաբերյալ հակասական էին։
BuddyTV-ի ղեկավար Դոն Ուիլյամսը կարծում է, որ Բելային ֆիլմի մեջ ավելացնելը թակարդ էր, որպեսզի արական սեռի դեռահասները ավելի շատ ֆիլմը դիտեն, և ասել են, որ կերպարը շեղում է եղբայրներին իրենց եղբայրական կապերից, ինչը ավելի է հետաքրքրացնում սերիալը։ Նա Բելային համեմատել է Կին-Կատվի և «Հրեշտակ» հեռուստասերիալի կերպար Գվեն Ռայդենի կերպարների հետ[7]։
Դիանա Ստինբերգենը IGN-ից ավելի մեծ հիասթափություն էր զգում Բելայի չար ձևով հայտնվելու ժամանակ[8][9]։ Նա զգում էր, որ կերպարի մահը շատ արագ և ուշ է ներկայացված, սակայն զարմացած էր այն պատճառով, որ սցենարիստները կարողացել են այնպես անել, որ հեռուստադիտողները խղճահարություն զգան Բելայի հանդեպ նրա մահվան պահին։
Տինե Չարլզին TV Guide-ից դուր է եկել Բելայի կերպարը[10], սակայն այն, որ Բելան անընդհատ Վինչեստերներից ինչ-որ բան է գողանում, դա նրան շատ անփույթ է ներկայացնում[11]։