Բելգերն (գերմ.՝ Belgern), Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի Բելգերն-Շիլդաու քաղաքի մաս։ Մինչև 2013 թվականի հունվարի 1-ը Բելգերնը ինքնուրույն համայնք էր և ենթակա էր Լայպցիգ վարչական շրջանին։ Ներառված է Հյուսիսային Սաքսոնիա երկրամասի շրջանում։
Բելգերնը հին սլավոնական քաղաք է, որտեղ ապրում էին նիժիչիները՝ արևմտյան սլավոնական ցեղերը։ Անունը սլավոնական ծագում ունի՝ բել՝ սպիտակ և գեր՝ լեռ բառն աղավաղված, այսինքն սպիտակ լեռ, ավելի ուշ գերմանական հողի վրա անունը վերածվել է Բելգերնի, այժմ քաղաքը Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի Բելգերն-Շիլդաու քաղաքի մաս է կազմում[2]։
2011 թվականի վերջին Բելգերնի բնակչությունը կազմել է մոտ 4700 մարդ։ Զբաղեցնում է 17,31 կմ2 տարածք։ Պաշտոնական կոդը 14 3 89 040 է։
Քաղաքը բաժանված էր 16 քաղաքային շրջանների։
- ↑ GeoNames — 2005.
- ↑ Լ․ Ռիժիկովա, Է․ Գրիշինա․ «Պատմական տեղանունների բառարան»։