Բեռնադետա Շիլդ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | լեռնադահուկորդ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 2, 1990[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Zell am See, Զալցբուրգ, Ավստրիա |
Բեռնադետա Շիլդ (գերմաներեն՝ Bernadette Schild. հունվարի 2, 1990[1], Zell am See, Զալցբուրգ, Ավստրիա), ավստրիացի լեռնադահուկորդուհի, ձմեռային օլիմպիական խաղերի, աշխարհի գավաթի խաղարկությունների մասնակից[2][3]։
Շիլդը ծնվել է Զալցբուրգի շրջանի Ցել ամ Զեե քաղաքում։ Մասնագիտացել է սլալոմ մարզաձևում։ Աշխարհի գավաթի խաղարկությունում իր նորամուտը նշել է 2008 թվականի մարտին Բորմիոյում։ Այդ հեղինակավոր մրցաշարում առաջին անգամ պատվո հարթակին է բարձրացել 2013 թվականի մարտ ամսին՝ Լենզերհայդեում կայացած մրցափուլում սլալոմի մրցումներում երկրորդ տեղը գրավելու համար։ Դրանից ինը ամիս անց նա երկրորդ անգամ արժանացավ նման պատվի՝ գրավելով երրորդ տեղը ֆրանսիական Կուրշևիլ քաղաքում կայացած մրցափուլում։
Բոռնադետան չեմպիոն լեռնադահուկորդուհի Մառլիս Ռայխի (ծնվ. 1981) կրտսեր քույրն է[4]։ Մարզական կարիերայի ընթացքում երկու անգամ պատահել է այնպես, որ նրանք միասին են տեղ գրավել պատվո հարթակին։ Դա եղել է 2014-2015 թվականների մրցաշրջանի ընթացքում. դեկտեմբերին՝ Կուրշևելում և փետրվարին՝ Կրանսկա Գորայում[5]։
2014 թվականի օլիմպիական խաղերում Շիլդը սլալոմում առաջին մրցավազքից հետո չորրորդ տեղում էր, բայց երկրորդ մրցավազքը չկարողացավ ավարտել և անհաջողության մատնվեց։
2016 թվականի հունիսին Շիլդն ամուսնացավ իր մարզիչ Արմին Ֆիրերի հետ։
Մրցաշրջանը | Տարիքը | Ընդհ. հաշվ. | Սլալոմ | Հսկա սլալոմ |
Գերհսկա սլալոմ / Super-G | Ճեպավայրէջք / Downhill | Համակցված / Combined |
---|---|---|---|---|---|---|---|
2009 | 19 | 120 | 54 | — | — | — | — |
2010 | 20 | ||||||
2011 | 21 | 62 | 20 | — | — | — | — |
2012 | 22 | 74 | 28 | — | — | — | — |
2013 | 23 | 32 | 10 | — | — | — | — |
2014 | 24 | 33 | 7 | — | — | — | — |
2015 | 25 | 46 | 17 | — | — | — | — |
2016 | 26 | 55 | 16 | — | — | — | — |
2017 | 27 | 23 | 8 | 28 | — | — | — |
2018 | 28 | 14 | 5 | 21 | — | — | — |
2019 | 29 | 19 | 9 | 20 | — | — | — |
2020 | 30 | ||||||
2021 | 31 | 79 | 37 | — | — | — | — |
Մրցաշրջանը | Ամսաթիվը | Մրցավայրը | Մրցաձևը | Գրաված տեղը |
---|---|---|---|---|
2013 թ | 16 Մարտ 2013 | ![]() |
Սլալոմ | 2-րդ |
2014 թ | 17 դեկտեմբերի 2013թ | ![]() |
Սլալոմ | 3-րդ |
2 փետրվարի 2014թ | ![]() |
Սլալոմ | 3-րդ | |
2017թ | 11 մարտի 2017թ | ![]() |
Սլալոմ | 3-րդ |
2018 թ | 26 նոյեմբերի 2017թ | ![]() |
Սլալոմ | 3-րդ |
9 հունվարի 2018թ | ![]() |
Սլալոմ | 2-րդ | |
2019թ | 17 նոյեմբերի 2018թ | ![]() |
Սլալոմ | 3-րդ |
Տարին | Տարիքը | Սլալոմ | Հսկա սլալոմ |
Գերհսկա սլալոմ | Ճեպավայրէջք | Համակցված |
---|---|---|---|---|---|---|
2013 թ | 23 | 12 | — | — | — | — |
2015թ | 25 | — | — | — | — | — |
2017թ | 27 | 10 | 17 | — | — | — |
2019թ | 29 | 9 | DNF1 | — | — | — |
Տարին | Տարիքը | Սլալոմ | Հսկա սլալոմ |
Գերհսկա սլալոմ | Ճեպավայրէջք | Համակցված |
---|---|---|---|---|---|---|
2014 թ. | 24 | DNF2 | — | — | — | — |
2018 թ. | 28 | 7 | 24 | — | — | — |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնադետա Շիլդ» հոդվածին։ |
|