Բեռնար դյու Բուշերոն

Բեռնար դյու Բուշերոն
ֆր.՝ Bernard du Boucheron
Ծննդյան անունֆր.՝ Pierre Jacques Édouard Bernard Bramaud du Boucheron[1]
Ծնվել էհուլիսի 18, 1928(1928-07-18)[2][3][4][…]
ԾննդավայրՓարիզի 17-րդ շրջան, Փարիզ[2][1]
Վախճանվել էհուլիսի 6, 2024(2024-07-06)[5][1] (95 տարեկան)
Վախճանի վայրՆյոյի սյուր Սեն[1]
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Վարչական ազգային դպրոց
ԱշխատավայրAlcatel
Պարգևներ

Բեռնար դյու Բուշերոն (ֆր.՝ Bernard du Boucheron. հուլիսի 18, 1928(1928-07-18)[2][3][4][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[2][1] - հուլիսի 6, 2024(2024-07-06)[5][1], Նյոյի սյուր Սեն[1]), ֆրանսիացի գրող:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը (Institut d'études politiques) և կառավարման ազգային դպրոցը:

Աշխատանքի է անցել օդագնացության բնագավառում՝ Ալկատել ընկերությունում (Alcatel International), ապա որպես էներգետիկների խմբի մենեջեր՝ 1991- 1994 թվականներին պաշտոնավարել է ամերիկյան Տեխաս նահանգում: Գրել սկսել է 76 տարեկանում: Նրա առաջին իսկ վեպը՝ «Փոքրիկ օձը» / «Court Serpent»[7], արժանացել է հեղինակավոր գրական պարգևի՝ Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակին:

Բեռնար դյու Բուշերոնի հիշարժան երկերից է նաև «Ուինստոնի մղձավանջը» երգիծավեպը[8], որտեղ պատկերել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի կողմից զավթված Ֆրանսիան, սարկաստիկ ծաղրի ենթարկել զավթիչների հետ համագործակցողներին՝ կոլոբորացիոնիստներին:

Բեռնար դյու Բուշերոնը մահացել է 2024 թվականի հուլիսի 6-ին՝ 95 տարեկան հասակում[9], Նյոյի սյուր Սեն քաղաքում[10][11]:

  • 2004 թ. - Ֆրանսիական ակադեմիայի՝ վեպի համար սահմանած մեծ մրցանակ / Grand Prix du roman de l'Académie française, իր առաջին վեպի՝ «Փոքրիկ օձ»-ի համար / Court Serpent (Gallimard).
  • 2010 թ. - Impac Dublin award[12]

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Court serpent, Gallimard, 2004, 978-2-07-077125-7
  • Un Roi, une princesse et une pieuvre, Gallimard Jeunesse, 2005, 978-2-07-057094-2
  • Coup-de-Fouet, Gallimard, 2006.
  • Chien des Os, Gallimard, 2007.
  • Vue Mer, Gallimard, 2009.
  • Salaam la France, Gallimard, 2010.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Fichier des personnes décédées mirror
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.gallimard.fr/Contributeurs/Bernard-Du-Boucheron
  3. 3,0 3,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  4. 4,0 4,1 NooSFere (ֆր.) — 1999.
  5. 5,0 5,1 5,2 https://carnetdujour.lefigaro.fr/deces/annonces/515914742/
  6. Académie française (ֆր.)
  7. Camille Decisier, « Court serpent », in Le Matricule des anges № 56, septembre 2004
  8. B. de Cesserole, « De l’uchronie /selon Boucheron », Valeurs actuelles, 11 mars 2014.
  9. Décès de Bernard de Boucheron, l'écrivain aux milles carrières (fr)
  10. «Deuils - Bernard du Boucheron». Carnet du jour du Figaro. 2024-07-09. Վերցված է 2024-07-09-ին.
  11. «Décès de Bernard du Boucheron, l'écrivain aux mille carrières». Livres Hebdo (ֆրանսերեն). Վերցված է 2024-07-18-ին.
  12. «Longlist 2010 International IMPAC DUBLIN Literary Award». Արխիվացված է օրիգինալից 23 November 2010-ին. Վերցված է 29 October 2010-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Linda Maria Baros, 2005 - « Le Prix de la Famille Addams » à propos du roman Court Serpent de Bernard du Boucheron, in Seine et Danube, №6, Paris

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]