Տեսակ | բուսաբանական այգի և ճարտարապետական անսամբլ |
---|---|
Կազմված է | Victoria greenhouse?, Edvard Andersons greenhouse?, Gustavsborg? և Wittrock tower? |
Երկիր | Շվեդիա[1] |
Վարչատարածք | Ստոկհոլմ |
Հիմնվել է | 1899[1] |
Անվանված է | Պետեր Յոնաս Բերգիուս և Բենգտ Բերգիուս |
Բերգիանական բուսաբանական այգի (շվեդ.՝ Bergianska trädgården), Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի հյուսիսում գտնվող բուսաբանական այգի։ Տեղակայված է Շվեդիայի բնական պատմության թանգարանի մոտակայքում և հանդիսանում է Ստոկհոլմի համալսարանի հիմնական կամպուսը։ Բուսաբանական այգու տնօրենը հայտնի է որպես Բերգիանական պրոֆեսոր[2]։
Բերգիանական բուսաբանական այգին հիմնադրվել է 1791 թվականին Bergielund այգու տարածքում պատմաբան Բենգտ Բերգիուսի (1723-1784) և նրա եղբոր՝ բուսաբան Պետեր Յունաս Բերգիուսի (1730-1790) կալվածքում, որը գտնվում է Ստոկհոլմի կենտրոնում ժամանակակից Վասաստադենի շրջանի Karlbergsvägen փողոցում։ Նրանց մահից հետո կալվածքը հանձնվեց Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիային։
Այգին իր ներկայիս գտնվելու վայրն է տեղափոխվել 1885 թվականին տնօրեն Վեյթ Բրեխեր Վիտտրոկի ղեկավարման ժամանակ, որն էլ այգուն տվել է իր ժամանակակից տեսքը[3]։
Այգին գտնվում է Ստոկհոլմի հյուսիսում՝ Ստոկհոլմի համալսարանի և Շվեդիայի բնական պատմության թանգարանի հարևանությամբ։ 1980-ական թվականներից բուսաբանական այգու մի մասը պատկանում է Ստոկհոլմի համալսարանին։
Այգում ներկայացված են ավելի քան 7 հազար տարբեր տեսակի բույսեր։ 1900 թվականից այգում բացվեց ջրային մերձարևադարձային բույսերի Վիկտորիա ջերմոցը։ Այգու տարածքում է գտնվում նաև Էդվարդ Անդերսոնի անվան ջերմոցը։ 1991 թվականին այգու հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ հիմնադրվեց «Ճապոնական լճակը»։ 2010 թվականից այգում գործում է ճահճային բուսատեսակների ցուցադրությունը։
Բերգիուս եղբայրների կտակի համաձայն բուսաբանական այգու տնօրենները միաժամանակ համարվում են պրոֆեսորներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերգիանական բուսաբանական այգի» հոդվածին։ |
|