Բերտ Էյքրզ անգլ.՝ Birt Acres | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1854 |
Ծննդավայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1918 (64 տարեկան) |
Մահվան վայր | Whitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ, լուսանկարիչ, գյուտարար և ռեժիսոր |
Birt Acres Վիքիպահեստում |
Բերտ Էյքրզ[1] (անգլ.՝ Birt Acres, հուլիսի 23, 1854, Ռիչմոնդ, ԱՄՆ - դեկտեմբերի 27, 1918, Whitechapel, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի լուսանկարիչ և կինեմատոգրաֆիստ, Մեծ Բրիտանիայում առաջին կինոնկարահանման ապարատի և կինոժապավենով ու կինոպրոյեկտորով լիցքավորվող առաջին սիրողական կինոխցիկի գյուտարարը։
Բերտի ծնողները եղել են Մեծ Բրիտանիայից։ 1895 թվականին Ռոբերտ Պոլի հետ աշխատել է Մեծ Բրիտանիայում։ Այնտեղ նա նկարահանել է Անգլիայի վաղ ֆիլմերը։
Էյքրզը ընդունվել է Թագավորական լուսանկարչական ընկերություն (անգլ.՝ Royal Photographic Society) և 1896 թվականի հունվարի 14-ին հավաքել իր «Կինեոպտիկոն» ապարատը, որի օգնությամբ ցուցադրել է կինոֆիլմեր։ «Ռեգատա Հենլի» կինոհոլովակը, որը նկարահանվել է Էյքրզի կողմից 1894 թվականին, համարվում է աշխարհում առաջին լայնաֆորմատ ֆիլմը։ Ալհամբրայի թատրոնում նա հանդես է եկել մենահամերգով։